f

Անկախ

Շենգավիթի ՔՊ–ական թաղապետին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում. հայտնի միջադեպի փաստով քրգործ հարուցվեց


Մեր տեղեկություններով՝ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ–ական ղեկավարի, նրա տեղակալի և օգնականի կողմից թաղապետարանի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Նշենք, որ քրեական օրենսգրքով նախատեսված այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քրեական գործը հարուցվել է ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում և նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել Քննչական կոմիտե։

Մեր տեղեկություններով՝ ենթադրյալ բռնության ենթարկված համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը գործով ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Հիշեցնենք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հերքել էր աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը, իսկ դիմում գրելուն պարտադրելը նա բացատրել էր նրանով, որ Գևորգ Պողոսյանը պատշաճ չի կատարում իր աշխատանքային պարտականությունները։ Ըստ թաղապետի՝ Պողոսյանին ոչ թե նրան առաջարկել են դուրս գալ աշխատանքից, այլ տեղափոխվել պահակի հաստիքի։

Հայաստան Շենգավիթ

Այլ հոդվածներ հեղինակից

Ուլնեցի-Հասրաթյան խաչմերուկում հետիոտնային անցումը կվերակառուցվի. Կլինի արհեստական անհարթություն
Եղվարդում կստեղծվի հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով. մարզպետ
Մաքսատուրիքց արտոնություն ստացան «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ն եւ «Երեւանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն
«Ափսթարթ լաբը» ներառվեց «Էկոս» ազատ տնտեսական գոտու ռեեստրում. 110 մլն դրամի ներդրումներ կլինեն
ԹԱԳԱՎԱՐԱԿ: “Դեղը” դեղ կոչվելու համար պահանջվում է տարիների մանրակրկիտ աշխատանք՝ դրա արդյունավետությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը հավաստելու նպատակով
Կնորոգվի և կբարեկարգվի 61 կրթական և մշակութային հաստատություն, կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը
Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Արշավիր Ղարամյան
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի. խոսնակ
Դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյան
Այսուհետ ուսանողական վարկեր կարելի է ստանալ նաև այլ անձանց երաշխավորությամբ
Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նրան հուղարկավորել են Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի. Նաիրա Զոհրաբյան
Էլ ի՞նչ լինի, որ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում. Արուսյակ Պողոսյան
«Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար
Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր հագեցած 120 մահճակալներով. Արսեն Թորոսյան
Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:
Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ
Նախագահը հանդիպել է գյուղատնտեսության, սննդի արտադրության, սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել
Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա
Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը
Հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը
Ավելին
Ավելին