f

Անկախ

«Ժողովրդավարության բաստիոնում» սպառնում են «մաղել» իշխանություններին քննադատող դասախոսներին


«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ԱԺ պատգամավորն առաջարկում է «մաղել» դասախոսներին, որոնք դասի ժամանակ իշխանությունների հասցեին քննադատություն են հնչեցնում։

Օրեր շարունակ դասախոսական համայնքը քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հայտարարությունն առ այն, որ դասախոսների մի մասը դասաժամին իշխանություններին քննադատելով է զբաղված, մի մասն էլ 500 դոլարով պարապմունքներ է անում գնահատական նշանակելու համար,  պահանջելով դասախոսներին ուղղված մեղադրանքները հիմնավորել ապացույցներով կամ ներողություն խնդրել։

Իսկ ԵՊՀ գիտխորհուրդը հայտարարություն է տարածել, որով իրավապահներին կոչ է արել պատգամավորի  «հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և օբյեկտիվ քննության միջոցով պարզել հնչեցրած հայտարարությունների հիմնավորվածությունը՝ կողմերի համար դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով»։

ԵՊՀ գիտխորհուրդը նաև պատգամավորի ուշադրությունն է հրավիրել իրողության վրա, որ որոշ մասնագիտությունների դեպքում քաղաքական թեմաներին անդրադարձն անհրաժեշտություն է։  «Որոշ մասնագիտությունների պարագայում (իրավագիտություն, քաղաքագիտություն, պատմություն և այլն) օբյեկտիվ անհրաժեշտություն են քաղաքական, պատմական, իրավական գործընթացների զուգահեռների անցկացումը, քննադատական վերլուծությունը։ Սակայն դրանք պետք է լինեն ապաքաղաքական և միտված լինեն ուսանողի քննադատական մտածողության և վերլուծելու կարողությունների զարգացմանը»,- ասված է հայտարարությունում։

Կրթության փորձագետ, դասախոս Սերոբ Խաչատրյանը ևս շեշտում է՝ հումանիտար գիտություններում  հայաստանյան զարգացումների հետ զուգահեռների, համեմատությունների կարիք կարող է լինել։

 «Այդտեղ չեմ կարծում, որ որևէ խնդիր պետք է լինի, քանի որ դա ակադեմիական ազատության հարց է։ Այլ հարց է, եթե դասախոսը սահմանափակի ուսանողներին հարցեր տալ այդ թեմայով կամ սեփական դիրքորոշում ունենալ, փորձի ճնշել և այլն։ Կամ եթե դա արվում է թեմայի հետ որևէ կապ չունեցող առումով, դա անընդունելի է»,- ասում է նա։

Խաչատրյանն իր օրինակով է նշում․ «Երբ ես, ենթադրենք, կրթությանն առնչվող  թեմաներով տեսակետ եմ հայտնում, անպայման  պետք է զուգահեռներ անցկացնեմ Հայաստանի այսօրվա կրթական քաղաքականության հետ, բնականաբար կարող եմ նշել նաև որոշակի խնդիրներ, իհարկե, ոչ անձնավորված, այլ որպես համակարգային խնդիր և երևույթ։ Եթե մարդը պրոֆեսիոնալ առումով է դա  անում, դրանում  բացասական բան չեմ տեսնում»։

 Ցանկացած դեպքում կրթության փորձագետն անընդունելի է համարում  կրթական համակարգին առնչվող հարցը քաղաքականացնելը և ԱԺ ամբիոն հասցնելը։  «Չեմ կարծում, որ դա քաղաքական հարթություն պետք է բարձրանա և  ազգային ժողովի պատգամավորները որոշեն՝ որ դասախոսի հետ ինչ պետք է լինի, դա բուհերի խնդիրն է»։

Խաչատրյանն կարծիքով՝ եթե  ուսանողները խնդիր են տեսնում,  բուհի ներսում հարց պետք է բարձրացնեն՝ դիմելով նախ և առաջ բուն դասախոսին, նաև ֆակուլտետի ու բուհի ղեկավարությանը։

«Ես այն կարծիքին եմ, որ  Հայաստանում կրթության համակարգը դեռևս որոշակի կախվածություններ ունի, և մարդիկ նորից շարունակում են մտածել, որ քաղաքական ճանապարհով պետք է կրթական հարցերը լուծեն։ Բայց դա այդպես չէ։ Խնդիր ունեք, դիմեք ձեր բուհի ղեկավարությանը, ֆակուլտետի ղեկավարին, անձամբ այդ դասախոսին։ Պատգամավորի կողմից անանուն խնդիրը հնչեցնելու մեխանիզմը ճիշտ չէ,- ասում է  նա։- Այլապես ստացվում է, որ ազգային ժողովի պատգամավորը պետք է ինչ-որ մահակ իջեցնի կրթական համակարգի գլխին։ Մինչդեռ ազգային ժողովի պատգամավորը չպետք է որոշի՝ դասախոսն աշխատի, թե ոչ, այդ դասախոսն ունի գործատու, կան աշխատանքային հարաբերություններ»։

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը հայտարարությունում կարևորում է հատկապես դասախոսներին հակաօրինական գործունեության մեջ մեղադրելու հատվածը։ Նրա  կարծիքով՝ այն մարդը, որը  հանցագործության մասին հաղորդում է անում, բայց չի ներկայացնում համապատասխան փաստեր, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ համաձայն ՀՀ օրենսդրության։

«Խորհրդարանը, որի ստուգաբանական իմաստը խորհուրդ բերելն է, պետք է գիտակցի, որ խորհրդարանական ամբիոնից  հնչեցված ամեն խոսք պետք է ունենա ապացույցներ։ Հիմա գնահատական չտամ ձևակերպումներին և լեզվական ոճին, որ այդ պատգամավորն ընտրել էր, բայց  նշեմ, որ բացարձակապես անընդունելի է ոչ գրական, նսեմացնող արտահայտություններ կիրառելը, սակայն շատ ավելի կարևոր է, որ յուրաքանչյուր պատգամավոր հասկանա՝ եթե դու մեղադրում ես  կոնկրետ մի շերտի, ինչպիսին դասախոսներն  են, չպետք է խոսես ընդհանրական, այլ պետք է խոսես կոնկրետ անուններով և բուհերով, հիմքերով և փաստերով»,- ասում է Դիլբարյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԺ ամբիոնից իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարեց, թե դասախոսների մի մասն առցանց դասավանդման ժամանակահատվածն օգտագործել է ոչ թե ուսանողներին գիտելիքներ փոխանցելու, այլ  իշխանություններին քննադատելու համար։ Մի մասն էլ ուսանողներին 500 դոլարով պարապմունքներ է առաջարկել՝ քննությունների ժամանակ գնահատական նշանակելու համար։ Պատգամավորը, սակայն, ոչ անուններ, ոչ բուհեր նշեց՝ մեղադրանքը թողնելով ընդհանրական։

«Ես չգիտեմ, թե այս հեռավար ուսուցման ընթացքում սա վերահսկելի է թե ոչ, բայց եթե մենք անցնեք ուսումնական նորմալ դասապրոցեսներին, ապա կարելի է ինչ-որ կերպ մտածել նախ դասախոսներին  վերապատրաստելու մասին, նաև  որոշներին մաղել ինչ-որ կերպ և թողնել դասախոսներին, որոնք գիտելիք են փոխանցում»,- հայտարարեց  նա։

Ուշագրավ է, որ ԱԺ ամբիոնից դասախոսներին առանց հիմնավորման անօրինական գործունեության մեջ մեղադրելը, ինչպես նաև քաղաքական հայացքների համար «մաղելը» ԱԺ պատգամավորն օրենքի խախտում չի համարում, սակայն այդ հայտարարության համար իրենց ուղղված մեղադրանքները համարում է սահմանադրության խախտում։

Անդրադառնալով ԵՊՀ գիտխորհրդում իր հայտարարության քննարկմանը՝ Լուսինե Բադալյանը ասել է․ «Խորհրդարանականի դեմ այս կազմակերպված գրոհը նման է ժողովրդի մանդատը ստացած ԱԺ պատգամավորի պարտականությունները կատարող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կազմակերպված հետապնդման` իր արտահայտած տեսակետի համար, ինչը Սահմանադրության խախտում է»։

 

Լուսինե Բադալյան սպառնալիք Սերոբ Խաչատրյան

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին