f

Անկախ

Գումարվել է ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը


Հունիսի 30-ին Արացախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, բացելով արտահերթ նստաշրջանը, շնորհավորել է պատգամավորներին հունիսի 30-ին նշվող պառլամենտարիզմի  միջազգային օրվա կապակցությամբ  և մաղթել հաջողություններ անձնական կյանքում ու օրինաստեղծ աշխատանքում:

Նստաշրջանը մեկնարկել  է երդման արարողությամբ.

Հիմք ընդունելով հունիսի 15-ին պատգամավոր Հովիկ Ջիվանյանի հրաժարական տալու մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով՝ դադարել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները: ԱԺ պատգամավորի  մանդատ է ստացել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով հերթական հաջորդ թեկնածու Վիգեն Հարությունյանը:

Վերջինիս երդման արարողությունից հետո խորհրդարանն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:     

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և կառավարության  անդամների մասնակցությամբ խորհրդարանը քննարկել է  ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած՝ Արցախի Հանրապետության  2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Անադրադառնալով մշտական հանձաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումների արդյունքներին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, ստացել են շուրջ 60 հարցադրում և առաջարկություն: 

Շարունակելով քննարկումը՝ 2019թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության մասին եզրակացություն է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահը՝ այն գնահատելով դրական:

Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացրել նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արթուր Հարությունյանը և Սեյրան Հայրապետյանը: 

Մտքերի փոխանակությունից հետո բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ  դիրքորոշումներ են հայտնել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություները:

Եզրափակելով քննարկման արդյունքները՝ պատգամավորների հնչեցրած մտահոգություններին ու հարցադրումներին է անդրադարձել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ընդգծելով, որ կառավարությունն հաշվի է առնելու կառուցողական առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում նաև տրվելու են պարզաբանումներ:

Ձայների 25 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ԱՀ 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների գծով 117,982,025.2 հազ ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 111,818,706.0 հազ ՀՀ դրամ, բյուջեի հավելուրդը՝ 6,163319.2 հազ ՀՀ դրամ: 

Հաջորդիվ ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ Արամ Գրիգորյանի և Արմեն Հակոբյանի համահեղինակած՝ «Հաշվեքննիչ  պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ Արամ Գրիգորյանը նշել է, որ փոփոխության արդյունքում Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող պաշտոնատար անձը՝ առանց հաշվի առնելու հինգ տարվա ղեկավարի պաշտոնում աշխատած լինելու հանգամանքը:

Հարցերից ու ելույթներից հետո խորհրդարանը 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունել է:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է իր և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում ընդգրկվելու ցանկության մասին և քննարկման ներկայացրել ««Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ԱԺ որոշումը: Որոշման համաձայն՝ Արթուր Թովմասյանը համալրել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի, իսկ Գագիկ Բաղունցը՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների կազմերը:

Խորհրդարանը միաձայն ընդունել է որոշումը:

Ընդմիջումից հետո պատգամավորները լսել և ի գտություն են ընդունել Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ներկայացրած՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը և Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանի ներկայացրած՝ խորհրդի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Հայաստան Արցախի Հանրապետություն Ազգային ժողով

Այլ հոդվածներ հեղինակից

Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում ավտոմեքենա է այրվել
ՃՈ ուժեղացված ծառայություն Իջևանում և Դիլիջանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 20 մեքենա
Ուլնեցի-Հասրաթյան խաչմերուկում հետիոտնային անցումը կվերակառուցվի. Կլինի արհեստական անհարթություն
Եղվարդում կստեղծվի հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով. մարզպետ
Մաքսատուրիքց արտոնություն ստացան «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ն եւ «Երեւանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն
«Ափսթարթ լաբը» ներառվեց «Էկոս» ազատ տնտեսական գոտու ռեեստրում. 110 մլն դրամի ներդրումներ կլինեն
ԹԱԳԱՎԱՐԱԿ: “Դեղը” դեղ կոչվելու համար պահանջվում է տարիների մանրակրկիտ աշխատանք՝ դրա արդյունավետությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը հավաստելու նպատակով
Կնորոգվի և կբարեկարգվի 61 կրթական և մշակութային հաստատություն, կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը
Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Արշավիր Ղարամյան
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի. խոսնակ
Դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյան
Այսուհետ ուսանողական վարկեր կարելի է ստանալ նաև այլ անձանց երաշխավորությամբ
Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նրան հուղարկավորել են Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի. Նաիրա Զոհրաբյան
Էլ ի՞նչ լինի, որ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում. Արուսյակ Պողոսյան
«Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար
Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր հագեցած 120 մահճակալներով. Արսեն Թորոսյան
Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:
Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ
Նախագահը հանդիպել է գյուղատնտեսության, սննդի արտադրության, սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել
Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա
Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ
Ավելին
Ավելին