Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կուսումնասիրի չինացի գիտնականների ուսումնասիրությունը նոր տիպի խոզի գրիպի մասին, որը հնարավոր է, համաճարակ առաջացնի։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: Գրում է Gazeta.ru-ն։
Լինդմայերն ընդգծել է, որ նոր վիրուսի հայտնաբերման փաստը ցույց է տալիս, որ նույնիսկ նոր կորոնավիրուսային վարակի պանդեմիայի ժամանակ մարդկությունը չպետք է մոռանա գրիպից պաշտպանվելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում գիտնականները հայտնաբերել են խոզի գրիպի նոր տեսակ, որը կարող է նոր պանդեմիա առաջացնել:
G4 անվանումով վիրուսի նոր շտամը գենետիկորեն կապված է H1N1 շտամի հետ, որը պանդեմիա է առաջացրել 2009 թ․: