f

Անկախ

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բացահայտում է Թրամփի անպարկեշտ գործարքները Էրդողանի հետ


Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մի հրաշալի գիրք է հրատարակել՝ Սպիտակ տանը 2018-ի ապրիլից մինչև 2019-ի սեպտեմբեր ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքի մասին: «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել հուշեր Սպիտակ տնից» խորագիրը կրող նրա բացահայտող գիրքը ցույց է տալիս, թե ինչու է Թրամփը անհարմար և անկարող իր պաշտոնի համար։ Բոլթոնը բազմիցս շեշտել է, որ Թրամփն ամեն ինչ արել է՝ կամ ապահովելու իր վերընտրությունը, կամ սեփական շահը՝ հակառակ երկրի շահերի:

Այսօր մենք կկենտրոնանանք բացառապես Թրամփի անպարկեշտ հարաբերության վրա, որ նա ունեցել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որին Թրամփն անվանում է «Սուլթան»։ Բոլթոնի 570 էջանոց գրքում Թուրքիան հիշատակվում է 135 անգամ, իսկ Էրդողանը՝ 95։ Սա ցույց է տալիս, թե Սպիտակ տունն ինչ կարևորություն է տալիս Թուրքիային և Էրդողանին՝ Թրամփի «մտերիմ ընկերոջը»։ Զարմանալի է, որ գրքում չեն հիշատակվում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, չնայած Բոլթոնը իր պաշտոնավարման ընթացքում այցելել է այդ երկու երկրները։

Բոլթոնն իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» գրքում, Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում Էրդողանի ձայնը համեմատում է «Հռոմի իր պատշգամբից խոսող Մուսոլինիի հետ»՝ Թուրքիայի ղեկավարին ներկայացնելով որպես «արմատական իսլամիստ»:

Սպիտակ տուն իր կատարած բազմաթիվ այցերի և Թրամփի հետ 20 հեռախոսազրույցների ընթացքում Էրդողանը Թրամփի առաջ բազմիցս բարձրացրել է հետևյալ երեք առաջնահերթ պահանջները

1) Թուրք գործարար Ռեզա Զարաբի ազատումը Միացյալ Նահանգների բանտից՝ դիմելով Թրամփին ջնջել նրա դեմ մեղադրանքները։ Զարաբը, Էրդողանի օրհնությամբ, Թուրքիայի կառավարությանը պատկանող «Հալքբանկի» միջոցով 20 միլիարդ դոլար է լվացել Իրանում՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ։

2) Թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը Միացյալ Նահանգներից Թուրքիային, որը Էրդողանի հետ սերտ գործակցությունից հետո բաժանվեց նրանից և դարձավ Թուրքիայի նախագահի թիվ մեկ թշնամին։ Էրդողանը կեղծորեն մեղադրել է Գյուլենին՝ 2016-ին տեղի ունեցած թուրքական հեղաշրջման փորձը ղեկավարելու համար:

3) Թրամփի համաձայնությունը՝ Հյուսիսային Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար՝ թույլ տալով Թուրքիային ներխուժել այդ տարածք և վերացնել քրդական բնակչության ներկայությունը սիրիական սահմանին:

Բոլթոնն իր գրքում պատմել է, որ 2018 թ դեկտեմբերի 1-ին Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի հանդիպման ժամանակ Էրդողանը Թրամփին հուշագիր է հանձնել՝ խնդրելով Զարապին ազատել ԱՄՆ բանտից: Ըստ Բոլթոնի գրքի՝ Թրամփը Էրդողանին ասել է, որ «ինքը կզբաղվի այդ հարցով, բացատրելով, որ [Նյու Յորքի] Հարավային շրջանի դատախազներն իր մարդիկ չեն, այլ՝ Օբամայի, խնդիրը կկարգավորվի, երբ նրանք փոխարինվեն իր մարդկանցով»։

Երբ Բոլթոնին ուղարկել են Թուրքիա՝ Էրդողանին նախազգուշացնելու, որ նա չպետք է ներխուժի Հյուսիսային Սիրիա, Բոլթոնը վերջին րոպեին հեռախոսազանգ է ստացել Թրամփից, որը խնդրել է նրան զերծ մնալ Թուրքիայի նախագահին ասելուց, որ ԱՄՆ-ը զորքերը չի հանի Հյուսիսային Սիրիայից, չնայած Սպիտակ տան բարձրաստիճան անձնակազմի մեծ մասը համաձայն չէր նախագահի որոշման հետ:

Թրամփը նաև խախտել է ԱՄՆ օրենքներն ու Կոնգրեսի պահանջները՝ հրաժարվելով պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական հակաօդային С-400 հրթիռներ գնելու համար։

Անցած շաբաթ Դեյվիդ Իգնատիուսը հոդված հրապարակեց «Վաշինգտոն փոստում»՝ «Թրամփի անպարկեշտ գործարքները Թուրքիայի հետ Բոլթոնի գրքի ամենացնցող պատմություններից են» վերնագրով։ Բոլթոնը հիշեցնում է, որ նա 2019-ի ապրիլին ասել է գլխավոր դատախազ Վիլյամ Պ. Բարին, որ Թրամփի բազմիցս գործադրված ջանքերն Էրդողանին օգնելու համար, ցույց են տալիս նրա «հակումները, ըստ էության, անձնական ծառայություն մատուցել իր հավանած բռնապետերին»։ Իգնատիուսը Թրամփի անպարկեշտ գործարքները Էրդողանի հետ բնութագրել է որպես «Թրամփի կողմից չարաշահումների ամենահստակ, առավել շարունակական դեռևս բացահայտված պատմությունը»։

Իգնատիուսը Թրամփ-Էրդողան բարեկամությունը կապել է Թրամփի գործարար շահերի հետ։ Երբ նա 2012 թ ապրիլին բացում էր Ստամբուլում գտնվող Թրամփի աշտարակները, նրա դուստր Իվանկա Թրամփը թվիթերյան գրառում կատարեց ՝ շնորհակալություն հայտնելով այն ժամանակ վարչապետ Էրդողանին՝ մասնակցության համար: Նրանց հետ էր Մեհմեթ Ալի Յալցինդաք անունով մի թուրք գործարար, որին բացման արարողության ժամանակ Դոնալդ Թրամփը ներկայացրեց որպես Իվանկայի «հիանալի ընկեր»։ Այնտեղ էր նաև Քուշները՝ Իվանկայի ամուսինը»։

Թրամփը շրջապատված է եղել թուրքամետ աշխատակիցների խմբով, ինչպես օրինակ նրա Ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդական Մայքլ Ֆլինը, որը ստիպված էր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Ֆլինի խորհրդատվական ընկերությանը 500 հազար դոլար վճարել է մի թուրք գործարար, որը գլխավորել է պետության կողմից ֆինանսավորվող բիզնեսի ընկերակցությունը։ Ֆլինի պարտականությունն էր՝ Գյուլենին արտահանձնել Թուրքիային:

Մեկ այլ թուրքամետ խորհրդական էր Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ու Ջուլիանին, որը 2017 թ փետրվարի 24-ին կապ է հաստատել այն ժամանակվա ԱՄՆ դատախազ Փրիթ Բհարարայի հետ՝ հայտարարելով, որ ուղևորվում է Անկարա՝ որպես Զարապի ներկայացուցիչ: Ջուլիանին ճնշում է գործադրել արդարադատութան նախարարության վրա՝ «Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև որոշակի համաձայնության» համար՝ Զարաբին ազատ արձակելու նպատակով՝ ըստ դաշնային դատարան ներկայացրած Ջուլիանիի դիմումի։ Թրամփը Բհարարային ազատեց աշխատանքից 2017 թ մարտին, սակայն Զարաբի դեմ դատական գործը շարունակեց ԱՄՆ նոր դատախազ Ջեֆրի Բերմանը, որին ևս Թրամփն անցյալ շաբաթ ազատեց աշխատանքից։

Զարմանալի չէ, որ Էրդողանը զայրացել է Բոլթոնի բացահայտումներից: Թուրքիայի նախագահության հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը Թվիթերում գրել է «ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հեղինակած գրքի վերջին հրապարակումը ներառում է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ մեր ղեկավար նախագահ Էրդողանի խոսակցությունների ապակողմնորոշիչ, միակողմանի և աղավաղված ներկայացումները»։

Ցավոք, Բոլթոնը հրաժարվեց ցուցմունք տալ Կոնգրեսում Թրամփի պաշտոնազրկման լսումների ժամանակ, չնայած դա ոչինչ չէր փոխի։ Գրեթե բոլոր հանրապետական սենատորները կուրորեն հետևում են Թրամփի առաջնորդությանը, որքան էլ նա սխալ լինի: Ինչպես Թրամփը քարոզարշավի ընթացքում ամբարտավանորեն հայտարարեց «Ես կարող եմ կանգնել 5-րդ պողոտայի մեջտեղում ու կրակել որևէ մեկի վրա և ոչ մի ընտրող չկորցնել»:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Աշխարհում Ռեջեփ Թայիփ Էրդողան Դոնալդ Թրամփ Ջոն Բոլթոն ԱՄՆ

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին