f

Անկախ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ


Հայաստանի hանրապետության նախագահին

Նկատի ունենալով, որ սույն թվականի հունիսի 22 –ին Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունները իրականացվել են գործող Սահմանադրության պահանջների ակնհայտ և կոպիտ խախտմամբ, սակայն դրանով դեռևս չի ավարտվել Սահմանադրական դատարանի լիազորությունների վերջնական յուրացումը, և այսօր Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ, կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն և դիմել Սահմանադրական դատարան՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու պահանջով:

Մասնավորապես, ս/թ հունիսի 30-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարման հիմք է համարում ս/թ հունիսի 22-ին Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունները (օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ պարբերությունները): «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նման կարգավորումը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սպառիչ կերպով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքերին, որը սահմանում է հետևյալը. «Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում»։ Փաստացի, հունիսի 30-ին ընդունված օրենքը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման մի հիմք, որը Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված չէ։

Այսպիսով, հաշվի առնելով, որ հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից հապշտապ ընդունված օրինագիծն ինքնին առերևույթ հակասում է Սահմանադրությանը, հորդորում ենք Ձեզ է՛լ ավելի չխորացնել Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամը, օգտվել Սահմանադրության 129-րդ հոդվածով Ձեզ վերապահված լիազորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը նշված օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյան

 

Արա Հակոբյան բաց նամակ Սահմանադրական դատարան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին