f

Անկախ

ԱԺ պատգամավորները պետք է առնվազն խորհեն, թե ինչով է պայմանավորված, որ Նախագահը չի ստորագրում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը


Արամ Վարդևանյանը ՖԲ-ի իր էջում անդրադարձել է նախագահի հայտարարությանը.կարծում եմ ԱԺ պատգամավորները պետք է առնվազն խորհեն, թե ինչով է պայմանավորված, որ Նախագահը չի ստորագրում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նույնիսկ հրաժարվելով իր լիազորությունից: Ավելին՝ արդեն իսկ տեղեկացնում է, որ Սահմանադրության անօրինական փոփոխությունների որոնց բոլոր դեպքերում անմիջականորեն ՉԳՈՐԾԵԼՈՒ պատճառով (դրա մասին գրել էի մի քանի օր առաջ) այսօր ԱԺ-ի ընդունած Սահմանադրական օրենքը ևս ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ: Պարզապես մեկ հանգամանք պարզաբանեմ. Սահմանադրության 129-րդ հոդվածը ԲՈԼՈՐ դեպքերում նախատեսում է Նախագահի կողմից ստորագրման կամ ՍԴ դիմելու համար 21-օրյա ԺԱՄԿԵՏ: Միայն դրանց վերաբերյալ (ըստ էության այդ ժամկետում) Նախագահի կողմից գործողություն ՉԿԱՏԱՐԵԼՈՒ դեպքում՝ գործում է նույն հոդվածի 3-րդ մասը, որի դեպքում հենց ԱԺ նախագահն է ստորագրելու և հրապարակելու համապատասխան օրենքը՝ հնգօրյա ժամկետում: Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը հնարավոր չէ, արգելված է (ՍԴՈ-1518):

Հ.Գ. Ինձ մոտ տպավորություն է, որ այս հայտարարությամբ սկիզբ է դրվում Սահմանադրության 129-րդ հոդվածի հերթական <<մեկնաբանությանը>> որով 21-օրյա ժամկետից փորձ է արվում հրաժարվել: Սա որևէ կերպ իրավաչափ չէ, սա Սահմանադրության այդ հոդվածին հստակ հակասող մեկնաբանություն է: Նման գործիքակազմ չի կարող սահմանվել, քանի որ այն կստեղծի պարտականությունների կատարումից հրաժարվելու մեխանիզմ, ինչը չի կարող լինել իրավական պետությունում..

Արամ Վարդևանյան ՖԲ Գրառում Հայաստան Սահմանադրական դատարան Ազգային ժողով

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին