f

Անկախ

Պենտագոնի ղեկավարը ապացույցներ չի ունեցել Սուլեյմանիի՝ ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման ծրագրի մասին


Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ որևէ որոշակի ապացույցներ չի տեսել առ այն, որ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին մտադիր է հարձակում գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով CBS News-ին:

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ, թե Սուլեյմանիին վերացնելու ամերիկյան հատուկ գործողությունը ձեռնարկվել էր, որպեսզի կանխվի ԱՄՆ չորս դեսպանատների վրա հարձակումը:

Էսփերը միաժամանակ չի բացառել, որ հարձակումներն իրականում կարող էին տեղի ունենալ:

«Նախագահը որոշակի ապացույցներ չի բերել: Նա ասել է, որ այդպես է մտածում: Ինչ վերաբերում է չորս [ԱՄՆ] դեսպանություններին, ապա ես գեթ մեկ [ապացույց] չեմ տեսել: Ես էլ ասում եմ, որ համամիտ եմ եղել նախագահի տեսակետին այն առումով, որ հավանաբար իմ ենթադրությունը եղել է այն, որ նրանց նպատակը կարող էին մեր դեսպանատները լինել: Դեսպանատները երկրում ամերիկյան ներկայության  ամենանկատելի ցուցադրությունն են»,- հայտնել է Էսփերը "Face the Nation"  ծրագրին տված հարցազրույցում:

Հունվարի 3-ին ամերիկյան զինվորականները Բաղդադի օդանավակայանի շրջանում հատուկ գործողություն իրականացրին, որի հետևանքով սպանվեց Սուլեյմանին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավարին: Ի պատասխան Իրանը հրթիռակոծեց երկու իրաքյան ռազմաբազա, որտեղ գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիան ղեկավարող ԱՄՆ-ի զինվորներ:

 

 

ԱՄՆ

Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են
Պատրաստ եմ վարչապետի հետ պատասխանատվություն կիսել. Ավանեսյանը՝ տավուշյան զարգացումների մասին
Երևանում նույնպես այսօր փողոցներ են փակվել
Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Ավելին
Ավելին