f

Անկախ

Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան


Փորձում եմ ինքս ինձ համոզել, որ այսքան անգրագետ են, այլ ոչ թե հանցագործ, սակայն ինքնախաբեություն է ստացվում. այդքան աղմուկից հետո եւ այս աստիճանի՝ պարզապես անհնար է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՏՀ ռեկտորնի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշում եք, չէ՞, ԿԳՄՍ նախարարության ամոթալի պարզաբանումը, թե ՀՊՏՀ-ին առնչվող նախարարի հրամանում ԴՊՐՈՑՆԵՐԻ իրավական ակտով ղեկավարվելու պատճառը աշխատակցի անփութությունն էր՝ այն դեպքում, երբ նախարարի հրամանի ցանկացած նախագիծ մի քանի կարեւոր պաշտոնյաների վիզա է ստանում, մինչեւ նախարարի սեղանին հայտնվելը: Եվ, հավանաբար, հիշում եք նաեւ զարմանալիորեն լկտի ձեւակերպումն առ այն, որ մի հատ էլ բարձրաձայնողներն են մեղավոր, թե բա «շահարկում» են:

Իսկ հիմա, ուշադրությո’ւն. նախարարի փոխված հրամանում դպրոցներից ավելի ծիծաղելի իրավական նորմ են հորինել ամբողջ թիմով, միայն թե համալսարանի ժամանակավոր կառավարումը ամեն գնով ապօրինաբար հանձնեն իմ դեմ նախաձեռնած փուչ քրեական գործով ճանաչելի դարձած իրենց գերհավատարիմ պրոռեկտորին:

«Դպրոցների տրյուկը» բացահայտվեց, այժմ փոխված հրամանում նշվում է, որ ղեկավարվել են ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով: Այդ նորմը կրկին բացարձակապես կապ չունի տվյալ դեպքի հետ. այն ընդամենը սահմանում է, որ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ»:

Ինչպես տեսնում եք, հստակ նշվում է՝ բացակայության դեպքում՝ ԲԱ-ՑԱ-ԿԱ-ՅՈւ-ԹՅԱՆ: Օրինակ, երբ նշանակված անձը գործուղում կամ արձակուրդ է գնում կամ COVID-ի թեստը դրական է հանձնել եւ բացակայում է, նրա լիազորությունները կատարում է տեղակալը:

Լավ, հիմա ինչպե՞ս լուրջ ասեմ այսքանը…

Ախր, հարգելինե՛րս,

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն այժմ ոչ թե բացակայում է, այլ նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից: Դուք տեղյա՞կ չէիք, որ ազատել եք: Չկա այլեւս ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁ, որի բացակայության դեպքում լիազորությունները կարող էր այլ անձ կատարել: Դուք պարտավոր էիք նշանակել նոր պաշտոնակատար, որն արդեն չէր կարող ձեր սիրելի պրոռեկտորը լինել, որովհետեւ նա չի բավարարում ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջներին. դա էր միակ օրինական տարբերակը: Դուք 2-րդ անգամ առերեւույթ դիտավորությամբ եւ համառությամբ օրենք խախտեցիք:

Եվ այսքանից հետո հրամանի նախորդ անհեթեթ տարբերակը անանուն ու հավանաբար գոյություն չունեցող աշխատակցի անփութության վրա՞ էիք փորձում բարդել: Այսինքն, ձեր կարծիքով այս իրավական նորմով ղեկավարվելը դպրոցներից պակա՞ս ծաղրելի է, թե՞ 2-րդ անգամ եք ասելու, որ «անփութություն» է եղել: Ձեզ դեռ առաջին սխալի ժամանակ էի հուշել, որ չեք կարողանալու այդ չլսված ապօրինությունը հիմնավորող նորմ գտնել, բայց դուք նույնիսկ դրանից հետո «չհասկացաք», բա խեղճ աշխատակիցը ի՞նչ աներ առանց հուշելու:

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, դուք այժմ պարտավոր եք ընթացք տալ հանցագործության մասին հաղորդմանը, հատկապես, տվյալ պաշտոնյաների՝ խնդրի մասին տեղեկանալուց հետո ապօրինությունը կրկնելու հիմքով, որովհետեւ դրանով վերջնականապես հաստատեցին պետության եւ անձանց օրինական շահերին վնաս պատճառող գործողությունների ԴԻՏԱՎՈՐՈւԹՅԱՆ փաստը:

Հ.Գ.

Վերոնշյալ անձն այսօրվանից արդեն դե ֆակտո սկսել է ռեկտորի պարտականությունները կատարել եւ ստորագրել ապօրինի փաստաթղթեր, որոնք առոչինչ են:

Ռուբեն Հայրապետյան ՖԲ Գրառում

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին