f

Անկախ

«Բաբաջանյանը Փաշինյանին կտանի ծով, ծարավ կբերի․ Փաշինյանը գավառական խորամանկ է, սա՝ վիքիլիքսյան աֆերիստ»․ Ռ․ Հակոբյան


Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման շրջանակներում անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի Արցախ կատարած այցին, Արցախի նախագահի հետ հանդիպմանը և հադիպման շրջանակներում արցախյան հիմնախնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում քննարկելու առաջարկությանը՝ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանն ասել է․

-Կուզենայի այդ համազգային դասալիքի մասին խոսք չասել։ Ծիծաղելին գիտե՞ք որն է․ մի լուսանկար կար, որտեղ ինքն է, Սամվել Բաբայանը և չգիտեմ ովքեր, այն դեպքում, երբ նա (Արման Բաբաջանյանը-խմբ․) իր ամբողջ կենսագրությամբ կռվել է Արցախը պաշտպանողների դեմ,  ազգային ազատագրական պայքարի դեմ։ Եվ այսօր այդ համազգային դասալիքն ինչ-որ քաղաքական բան է ստեղծել՝ «Հանուն Հանրապետության»։ Պետք է ասել ոչ թե հանուն Հանրապետության, այլ հանուն Հանրապետության այլասերման, հանուն Հանրապետության մայրապղծության, հանուն Հանրապետության ընկերապղծության, հանուն Հանրապետության եկեղեցապղծության, որովհետև իր կերպարը դա է։

Գիտե՞ք, ես գտնում եմ, որ իր կերպարը շատ անհրաժեշտ է մեր ամբողջ պատմության համար, որպեսզի ցույց տան, թե ինչքան կարող է մարդ սրբապիղծ լինել, մայրապիղծ լինեl, ընկերապիղծ լինել, եկեղեցապիղծ լինել։

Ի դեպ, ժուռնալիստիկային կարոտում եմ։ Օրինակ՝ օրը մեջ Պետրոս Ղազարյանի հյուրն է, եթերներում միշտ քաղաքական ստրիպտիզ է ցույց տալիս։ Վերջերս էլ ասել էր, թե ես այդ «թափթփուկների» վրայով դեռ հերթով պետք է գնամ։ Իմ անունն էլ էր տվել այս դասալիքը։ Հիմա ինչո՞ւ եմ ժուռնալիստիկային կարոտել։ Մի հարց պետք է տամ իրեն։ Այն բոլոր ստորությունները, որ ինքը արել է, խոստովանել է, օրինակ՝ իր ցուցմունքում կա, խոստովանել է, որ մոր դեմ ցուցմունք է տվել։ Պիտի ասեմ՝ անբարոյականի՛ մեկը, դու ո՞նց ես քեզ իրավունք տալիս գաս ու ազգային ազատագրական պայքարի մասին խոսես, Արցախի անվտանգության մասին խոսես, բարոյականության, ընկերության մասին խոսես։

Բայց ասեմ՝ ինքը Նիկոլ Փաշինյանին կտանի ծով, ծարավ կբերի։ Եթե Նիկոլ Փաշինյանը գավառական խորամանկի կերպար է, սա վիքիլիքսյան աֆերիստի կերպար է և իր կռիվը մեր տեսակի դեմ չէ։ Ինքն ի՞նչ է ասում, եթե ուշադիր նայեք։ Ճիշտ է, ինքն էսպես հարևանցիորեն, հընթացս ընդդիմությանն է կպնում, բայց ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք հեղափոխությունը փրկենք Նիկոլ Փաշինյանից։ Ինքը բավականին խելք ունի, ի վերջո ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ վիքիլիքսյան գործակալ։ Եվ ինքն այսօր այդ ճանապարհով է գնում։ Ինքը հստակ խնդիր ունի և այնտեղ, որտեղից ինքը ղեկավարվում է, իրեն տեսնում են  դրանցից մեկը (ՀՀ ղեկավարի հավանական թեկնածու-խմբ․) Բայց ինքը չի հասկանում, որ ինչ-ինչ, բայց այն կենսագրությունը, որն ինքն ունի, ի սպառ հակասում է մեր ազգային արժեքներին։

Ես կարծում եմ, որ մենք մեր քրեական օրենսգրքում պետք է ունենանք, ինչպես քայլող դասականն էր ասում, ցմահ գնդակահարության հոդված։ Նրանք, ովքեր մոր դեմ ցուցմունք են տալիս, նրանց պետք է ցմահ գնդակահարել։ Իսկ մորը դավաճանողի, մոր դեմ ցուցմունք տվողի համար իր պետությունը զուտ աշխարհագրական տարածք է։ Երբ պետությանը պետք է պաշտպաներ, փախել է և ամեն ինչ արել է, որ չպաշտպանի։ Հիմա, երբ կա հնարավորություն պետությունից բան գողանալ, աշխարհագրական տարածք է, եկել է այդ բանը գողանալու։

Իսկապես, երբ Սամվելի (Սամվել Բաբայան-խմբ․) հետ այդ նկարը տեսա, զարմացա, որովհետև Սամվելն իր կենսագրությամբ ասել է, որ իր կյանքը կտա Արցախի համար։

Ես գիտեմ, որ առաջին անգամ, երբ այս դասալիքը գնացել էր Արցախ, և հետո սերժանտներից մեկն իմացել էր, թե ով է այս մարդը, ասել էր՝ իմանայի, աղբարկղը կգցեի։ Արցախի իշխանությունները նրան պիտի խորհուրդ տան, ասեն՝ այլևս չերևաս այստեղ։ Որովհետև այդ առաջարկությունը, որ արել է՝ վերականգնել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը և այդ սկզբունքները շրջանառության մեջ դնել, գուցե նրան չթողնեն ընդհանրապես Արցախ մտնի։ Այդ կենսագրության տերը, այդ ծրագրի տերը չպիտի մտնի Արցախ, էլ չեմ ասում՝ Հայաստան։

Նաև ասել էր, թե սպասեք, ձեր բոլորի հետևից կգամ, իմ անունն էլ էր նշել։ Ես իսկապես սպասում եմ, որ գա, շատ եմ սպասում, էլ չասեմ՝ ինչ կլինի․․

Ռուբեն Հակոբյան Արման Բաբաջանյան Նիկոլ Փաշինյան

Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Ավելին
Ավելին