Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայտարարել է, որ հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի զոհերը ընդհանուր առմամբ մոտ 19 միլիոն դոլար կստանան: Գրում է Gazeta.ru-ն։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սակայն այդ վճարումը դեռևս պետք է հաստատեն սնանկության և շրջանային դատարանները:
Վայնշտեյնի կողմից սեռական ոտնձգության, գենդերային խտրականության ենթարկված կանայք հաջող դատական հաստատման դեպքում իրավունք ունեն հատուկ ֆոնդից փոխհատուցում պահանջել:
Վայնշտեյնի շուրջ աղմկահարույց սկանդալը բռնկվեց 2017 թ.։ Ավելի քան 80 կանայք նրան սեռական ոտնձգությունների մեջ մեղադրեցին, որոնց թվում հայտնի դերասանուհիներ:
2020թ․ մարտի 11-ին Հարվի Վայնշտեյնը դատապարտվեց երկու սեռական հանցագործության համար: Պատիժը նա կրելու է Նյու Յորքի նահանգի բանտում: