ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։ Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։ Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական եւ քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը։ ՀՀԿ Գործադիր մարմին
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստ
Կարդացեք նաև
- Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան
- Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
- Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնապետներ են. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ-ում Սոլովյովի հաղորդումներն արգելափակելու որոշման մասին