ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի հաճախ փոխգործակցի Ռուսաստանի հետ: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ դա «բացարձակապես կարևոր է» համարում:
Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ G7 գագաթնաժողովին մասնակցելու համար ռուսական կողմին հրավիրելու որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահն ինքն է որոշում՝ ուզում է նրանց հրավիրել գագաթնաժողովներին, թե ոչ: Դա նրա որոշումն է: Իհարկե, ես դա նրան եմ թողնում», - հավելել է Պոմպեոն:
Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր G7 գագաթնաժողովին մասնակցելու հրավիրել Ավստրալիային, Հնդկաստանին, Կորեայի Հանրապետությունը և Ռուսաստանին։