Politico պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ իմպիչմենտի գործընթացի շրջանակներում մեղադրանքի երկու հոդվածներով էլ անմեղ ճանաչեց նախագահ Դոնալդ Թրամփին: Գրում է Gazeta.ru-ն:
Դեմոկարատական կուսակցության ներկայացուցիչների առաջ քաշած՝ պետության ղեկավարին իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի գործունեության խոչընդոտման մեջ մեղավոր ճանաչելու գործընթացի համար սենատորներից պահանջվում էր հավաքել ձայների առնվազն 2/3-ը (67 մանդատ):
Սակայն դեմոկրատներին չհաջողվեց ձայների մեծամասնություն հավաքել Սենատի քվեարկության շրջանակներում:
The Hill պարբերականի փոխանցմամբ՝ 47 սենատորներ համաձայնել են Թրամփին որպես մեղավոր ճանաչել, մինչդեռ կոնգրեսի 53 անդամներ դեմ են արտահայտվել:
Այսպիսով, իմպիչմենտի գործընթացը փակվեց, իսկ Թրամփը շարունակելու է պաշտոնավարել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: