Կառավարության այսօրվա նիստը եկավ փաստելու, որ ամենուր դիմակ դնելու պահանջը զուտ առողջապահական խնդրից բացի նաեւ դիմակ արտադրողների ու ներմուծողների խնդիրները լուծելու նպատակ ունի: Ու ստացվում է, որ կառավարությունը նրանց հնարավոր տնտեսական կորուստների հարցը մտադիր է լուծել գործարանային արտադրության դիմակները պարտադիր դարձնելու միջոցով:
«Հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան սպառվում է». ՏՄՊՊՀ նախագահ
«...Կարող ենք անցնել երրորդ փուլին և մեր քաղաքացիներին կոչ անել, որպեսզի կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակներ». վարչապետ
Հ.Գ. Բա ո՞նց եք ստուգելու, դիմակը 2-3 ժամը մեկ փոխում են, թե պարբերաբար լվանում, օգտագործում: