f

Անկախ

Ինչո՞վ են բուժում հիվանդներին. Գևորգ Գրիգորյան


Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջերս բազմաթիվ ահազանգեր էի ստանում` հիվանդանոցներում համատարած #Պլակվենիլ դեղի նշանակման և այդ դեղից առաջացող բարդությունների վերաբերյալ և որոշեցի մի փոքր կիսվեմ Ձեզ հետ իմ ուսումնասիրություններով:

Պլակվենիլը հանդիսանում է մալարիայի դեմ պայաքրի դեղամիջոց և ընդգրկվել էր ԱՀԿ կողմից գովաբանվող «Solidarity trial» փորձարկման մեջ ու որոշ ժամանակ հետո հեռացվել, որովհետև առաջացնում էր մեծ թվով բարդություններ և ուներ բազմաթիվ հակացուցումներ:
Իմ ունեցած տեղեկատվությամբ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցել նշված փորձարկմանը, սակայն մեր երկրում, համաձայն առողջապահության նախարարի 1370-Ա հրամանի, այն լայնածավալ կիրառվել է շատ բուժառուների բուժման գործընթացում և մեծ քանակությամբ նշանակվել է բոլոր «COVID-կենտրոններում»:
Ամբողջ աշխարհում, դեղի փորձարկմանը մասնակցելու համար բուժառուին պետք է տրվի տեղեկատվություն բոլոր հնարավոր կողմնակի երևույթների մասին` ընդհուպ մինչև մահ և այդ ամենից հետո նա պետք է ստորագրի մի շարք փաստաթղթեր (արդյո՞ք Հայաստանում բուժառուն ստորագրել է կամ արդյո՞ք ստորագրելուց իմացել է, թե ինչ բովանդակությամբ թուղթ է ստորագրում) ու նոր` սեփական համաձայնությամբ ստանա այդ դեղամիջոցը:
Այո՛, դա համաշխարհային փորձարկում է եղել, սակայն անհասկանալի է, թե ինչպես է առողջապահության նախարարը ստորագրում հրաման, ըստ որի փորձարկվող դեղը դառնում է պարտադիր (այլ ոչ կամային) կիրառության համար:

Սա դեռ առաջին խնդիրն է...

Պլակվենիլ դեղամիջոցը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղամիջոց, ինչի մասին է վկայում այն փաստը, որ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փերձագիտական կենտրոն» ՓԲԸ կայքում չկա որևէ տեղեկատվություն նշված դեղի մասին, սակայն ըստ ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի` չգրանցված դեղամիջոցի ներմուծումը թույլատրված է արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման վտանգի առկայության դեպքում, բայց համաձայն նույն օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 15-րդ կետի` եթե ներմուծվող դեղի փաթեթավորման գրառումների լեզուն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեղերի փաթեթավորման համար ընդունված լեզուներից որևէ մեկին (Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն), ապա այդ արտադրանքի ներմուծումը մերժվում է:

Սա երկրորդ խնդիրն է...

Տվյալ նկարում, ըստ ինձ տեղեկատվություն տրամադրեղ բուժառուի, պատկերված է կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին «Պլակվենիլ» անվան տակ տրվող` անհասկանալի (երևի Չիներեն) գրառումներով դեղամիջոցը, որը ոչ բուժառուն և համոզված եմ, որ ոչ էլ շատ բուժաշխատողներ չգիտեն թե ինչ է...

Սա էլ երրորդ խնդիրն է...

Ինչևիցե, սա զուտ փաստեր են...

Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Հայաստան Գևորգ Գրիգորյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան
Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ
Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա
Երևանում ձերբակալված «օրենքով գող» Ալոն պրոբացիոն ծառայության հսկողության տակ է եղել. մանրամասներ
«Երբ նայում եմ Հայաստանին, թվում է, որ շատ հայերի համար «թավշյա հեղափոխության» հետ կապված հույսերը խորտակվել են». BBC-ի հաղորդավարը` Փաշինյանին (տեսանյութ)
«ok.ru» կայքով մոլորեցնելով ՀՀ քաղաքացիների՝ խաբեությամբ հափշտակել են բանկային քարտերում առկա գումարներ. ՔԿ
Լավ, էս սյուռեալիզմը ինչքա՞ն կարա շարունակվի
42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով. Ալինա Նիկողոսյան
Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա
Էկոնոմիկայի նախարարություն. Մինչեւ տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի
Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար. Սինանյան
Վարչապետին ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը
Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշերը երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար
Ավտոներկրողների միության բողոքի ակցիան Կառավարության դիմաց (ուղիղ)
Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում
ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են. «Հայք» շարժման անդամների ակցիան` ԱԺ–ի մոտ
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը
Նորից հաստատվում է էն, որ եթե Ալիևի մտածելիքը տան սարին, սարը կպայթի
«Օրենքով գող» է ձերբակալվել. Տեսանյութ
Հայաստանից 4 քաղաքացի ապօրինի հատել է Վրաստանի սահմանը
Ավելին
Ավելին