f

Անկախ

ՆԻԿՈԼՆ Ու ԿՈՌՈՆԱՎԻՐՈւՍԸ


Բա որ ասում եմ էսօր Նիկոլի լավագույն դաշնակիցը կոռոնավիրուսնա, հարցնում եք՝ ո՞նց։ Նիկոլը երեկ ցինիկաբար հարցա տալիս, եթե ինքնա Հայաստանում 20000 վարակվածների մեղավորը, բա աշխարհի 10 միլիոնի մեղավորն ո՞վա։ Նախ դու պատասխան տուր, թե ինչի՞ է մեր հետ համեմատելի ու մեր հարևան Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 939, իսկ մեր մոտ անցել է 26000-ը, ինչու է այնտեղ մահացել 15 հոգի, իսկ մեր մոտ՝ 600-ից ավելի։ Միգուցե այնտեղ իրականացվել են կանխարգելիչ ու արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ Նիկոլի կառավարությունը իր գլխավորությամբ անգրագետ անձեռնհասների մի հավաքածու է, որը ավելի շատ ձև է անում, թե պայքարում է համավարակի դեմ, իսկ իրականում էս ամբողջ ընթացքում ուշքն ու միտքը իր քաղաքական օրակարգը լուծելն է։ Բայց ժողովուրդը արդեն հիպնոսացված վիճակից դուրսա եկել և հարցերը լուծելուն կարողա ընդդիմանան։ Բայց դե էստեղ արդեն կորոնավիրուսնա հասնում օգնության։ Արտակարգ դրության ժամանակ հավաքներ և բողոքի ակցիաներ անցկացնելն արգելել են։ Համ էլ «ասֆալտին փռելու», «հպարտ քաղաքացու» աչքը վախացնելու լավ առիթա, հետո պետքա գալու էս մեթոդը։ Երկիրը արտաքին քաղաքական մեկուսացման մեջ է, ավելի լավ, մենք ներսում արագ-արագ հարցերը լուծենք, գեղակսն կարգով, ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք, կորոնավիրուսը էստեղ էլա օգնում։ Տնտեսությունը կանգնել է կոլապսի եզրին՝ կորոնավիրուսն է մեղավոր։ Միակ պրոբլեմն էնա, որ բյուջեում փողը պրծնումա, աշխատավարձ-թոշակի վճարման պրոբլեմ կարողա առաջանա, բայց դե էդ հեչ։ Կարևորը՝ պարգևավճարի ճարը գտնենք։ Դրա ելքն էլ ի՞նչա՝ տուգանքները։ Էսօր կառավարության նիստում հերթական դերասանությունը՝ կուրծքա ծեծում, թե իրենց նպատակը քաղաքացուն տուգանելը չի։ Ու իրա ոստիկանապետը հերոսաբար զեկուցումա, որ երեկ տուգանվել է 2800 քաղաքացի։ Հասկանու՞մ եք, որ էս տեմպով մեկ տարվա կտրվածքով կտուգանվեն 1 միլիոնից ավել քաղաքացիներ, տուգանքի գումարն էլ կանցնի կանցնի 10 միլիարդ դրամը։ Պրեմիաների մի մասը առնվազն կարելիա էդ փողից տալ։

Հիմա հասկանալիա չէ՞, որ բոլոր ձախողումների պատճառը կոռոնավիրուսնա, ոչ թե իրանց տգիտությունը, փողը քամում են ժողովրդից՝ իբր կոռոնավիրուսի դեմ պայքարի տապալման մեղավոր, կոռոնավիրուսի շնորհիվ հայտարարել են Արտակարգ դրություն, որը լուծումա մենակ ժողովրդի բողոքը ճնշելու հարց, կոռոնավիրուսի շնորհիվ առանց դիմադրության սահմանադրական հեղաշրջում են անում։

Բա սրանից լավ վիճա՞կ Նիկոլի համար։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան նոր կորոնավիրուս

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին