f

Անկախ

Ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը


Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը

  • Եղվարդի Արագյուղ բնակավայրի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգում՝ 149.185.400 դրամ ընդհանուր բյուջեով
  • Վերին Պտղնիի մշակույթի տան կառուցում՝ 67.766.260 դրամ
  • Արզնիի հայ-ասորական մշակույթի տան շենքի վերակառուցում՝ 104.294.240 դրամ
  • Հացավանի մշակույթի կենտրոնի շենքի վերանորոգում՝ 16.370.920 դրամ
  • Պռոշյանի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգում՝ 53. 850.580 դրամ
  • Քանաքեռավանի մշակույթի տան վերանորոգում և կահավորում՝ 53.335.250 դրամ
  • Պտղնիի մշակույթի դահլիճի վերանորոգում՝ 7.500.000 դրամ
  • Քաղսիի մշակույթի տան դահլիճի վերանորոգում՝ 21.352.000 դրամ
  • Գեղաշենի մշակույթի տան և երաժշտական դպրոցի գազիֆիկացում, լոկալ ջեռուցման համակարգի տեղադրում՝ 10.641.860 դրամ:

Աննախադեպ թվով և բյուջեով՝ շուրջ 6,7 մլրդ ՀՀԴ, 104 սուբվենցիոն ծրագրային հայտերն այլևս իրողություն են:

Ավելի քան 2,7 մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով շուրջ 35 ծրագրերի շրջանակներում մեր համայնքներում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերի ցանկն արդեն ներկայացրել ենք:

Կոտայքի մարզպետարանն այսօր անդրադարձել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի համայնքներում նախատեսվող ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ կառուցմանը, վերակառուցմանը, ջեռուցմանն ու կահավորմանը:

Մարզային իշխանությունների կողմից այս տարի որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

Այսպիսով,

  • Վերին Պտղնի համայնքում հիմքից կառուցվելու է նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք)
  • Առանձին ծրագրերով Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցվելու է մշակույթի տան շենքը, հիմնանորոգվելու է բակային հատվածը, Պռոշյանում շարունակվելու են դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները (այստեղ մշակույթի տուն երկար տարիներ չի գործել), իսկ Արզնիում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվելու է հայ-ասորական մշակույթի տան:

Հիշեցնենք, որ Արզնիում մշակույթի կենտրոն ունենալու նպատակով դեռ 2019 թվականին հայտ էր ներկայացվել կառավարությանը, որն էլ հաստատել էր Արզնիի սուբվենցիոն հայտը, սակայն կապալառուի կողմից կատարված աշխատանքը նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պայմաններին չհամապատասխանելու հետևանքով շին.աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պայմանագիրը լուծվել էր:

  • Հաստատված 5 ծրագրերի շրջանակներում Գեղաշենի մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը գազիֆիկացվելու են, տեղադրվելու է լոկալ ջեռուցման համակարգ, Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում իրականացվելու են վերանորոգման, կահավորման լայնածավալ աշխատանքներ (Հացավանում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում):

Հայաստան Կոտայքի մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ, հայտնաբերվել են ատրճանակ ու դանակներ. shamshyan.com
Դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ.Մարուքյան
Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
«Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար
Սեդա Հակոբյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին
Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Skoda և Ford մակնիշի ավտոմեքենաներ, 5 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Օգոստոսի 12-ին Nord Star ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթը
Սյունիքում Opel Astra G-ին ընկել է գետը, վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.1 հա տարածքում բռնկված հրդեհները
Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին
Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Սևան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում
«Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ
Լուկաշենկոն կփորձի հեռու մնալ և՛ Արևմուտքից, և՛ Մոսկվայից, սակայն մոտենալ Թուրքիային և Չինաստանին
«Հրապարակ». Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին
«Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից
Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել Հովհաննես Մադոյանը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Լոռիում
«Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում
Հուշարձան ճանաչվեց Հայաստանում առաջինը կառուցված մետաղյա կամուրջը
Ավելին
Ավելին