f

Անկախ

Կանցկացվի շախմատի համահայկական առցանց մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շախմատիստներ


Երեւանի շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այն կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, եւ կտեւի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ:

«Այս նախաձեռնությունը, նախեւառաջ, նպատակ ունի եւս մեկ հարթակում համախմբել Հայաստանն ու սփյուռքը, ստեղծել նոր կապեր ու կյանքի կոչել համահայկական շախմատային աշխարհի գաղափարը: Կարծում եմ՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ Արցախում, եւ՛ սփյուռքում այս մրցաշարն ուրախությամբ կընդունվի եւ կներգրավի լայն շրջանակների»,-խոսելով նախաձեռնության մասին՝ ասել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաեւ մրցանակներ կանանց, մինչեւ 14, 12 եւ 10 տարեկանների, վետերանների, մինչեւ 2000 վարկանիշ ունեցողների համար:

Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկա են որոշ պայմաններ: Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաեւ հայտ ուղարկել  թիմին:

ՀՀ ԿԳՄՍ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին