f

Անկախ

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ


Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ: Գնել Սանոսյանը միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց բուժհիմնարկների ղեկավարներին՝ համավարակի կանխարգելման միջոցառումների ընթացքում գործադրած ջանքերի համար:«Օրեր առաջ, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մենք խրախուսեցին 23 բուժաշխատողների եւ շտապօգնության վարորդների: Կարծում եմ, որ այդ խրախուսանքը նաեւ ձեզ է վերաբերում, քանի որ պարգեւատրվածները աշխատել են ձեր ղեկավարությամբ ու ցուցումներով: Կգա հարմար ժամանակ, եւ մենք հավուր պատշաճի կգնահատենք համավարակի կանխարգելմանն ուղղված ձեր ջանքերը: Այժմ հորդորում եմ բոլորիդ՝ գործել որպես մեկ միասնական թիմ, ավելի լարել ու մեկտեղել բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք նվազագույն արդյունքներով դուրս գալ այս իրավիճակից: Միաժամանակ առաջարկում եմ՝ մեկ անգամ եւս ուշադիր հետեւել Պարետատան ընդունած որոշումներին ու ցուցումներին եւ ի հայտ եկած խնդիրները ներկայացնել մեր քննարկմանը: Շուտով Մարտունու հիվանդանոցում բացվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման առանձնացված բաժանմունք, որտեղ կբուժվեն մեր մարզի խնդիր ունեցող քաղաքացիները: Բաժանմունքի բժիշկ մասնագետների ընտրության խնդիրը մնում է մեզ վրա, եւ այս հարցում էլ պետք է աշխատենք համատեղ»,-խորհրդակցության մասնակիցներին դիմեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը կանգ առավ նաեւ կարգապահական խախտումների վրա, որոնք նկատվել են որոշ բուժհիմնարկներում: «Բուժաշխատողները, ճիշտ է, հիմնականում պահպանում են համավարակի դեմ պայքարի միջոցառումներից բխող բոլոր կանոնները, բայց, ցավոք, որոշ դեպքերում դա անում են միայն բուժհաստատությունների տարածքում ու աշխատանքային ժամերին: Մինչդեռ մենք ունենք արձանագրված դեպքեր, երբ նրանցից ոմանք աշխատանքային ժամերից դուրս մասսայական միջոցառումների են մասնակցել, ապա վարակված վիճակում ներկայացել աշխատանքի: Պետք է ուշադիր լինել բուժանձնակազմի ցանկացած անդամի նկատմամբ, սահմանափակել մասնակցությունը տարբեր միջոցառումներին, որպեսզի նրանց շրջանում մենք չունենանք վարակվածության դեպքեր ու համատեղ ուժերով հասցնենք հաղթահարել ստեղծված իրավիճակը »,-շեշտեց մարզպետը:
Գնել Սանոսյանը կոչ արեց՝ չանտեսել առողջապահական մյուս խնդիրներն ու միջոցառումները, որոնք եւս կարեւոր են:

«Հատկապես ուզում եմ առանձնացնել պատվաստումների ուշացումը սահմանված ժամկետներից: Հասկանալի է, որ բոլորդ աշխատում եք ծանրաբեռնված գրաֆիկով, սակայն մյուս միջոցառումներն իրականացնելու ժամանակ եւս պետք է գտնեք: Կարծում եմ, որ մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է, եւ մենք մեր ջանքերն ավելացնելու դեպքում հետեւում կթողնենք բոլոր դժվարությունները»,-ամփոփեց մարզպետը՝ վերջում անդրադառնալով տնօրենների կողմից առաջ քաշված մի շարք հրատապ լուծում պահանջող հարցերի:

Գեղարքունիքի մարզ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին