ԹԱԳԱՎԱՐԱԿ: “Դեղը” դեղ կոչվելու համար պահանջվում է տարիների մանրակրկիտ աշխատանք՝ դրա արդյունավետությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը հավաստելու նպատակով: “Մի վնասիր”-ը բժիշկների հիմնական նշանաբանն է: Փորձարկվում են նախ փորձակենդանիները (սկրինինգ), այնուհետև մարդիկ (կլինիկական փորձարկումներ՝ առողջ կամավորների վրա): Այս փուլում շտապողականությունն ու թերությունը կարող են հանգեցնել շատ ծանր հետևանքների: Հիշենք թեկուզ տխրահռչակ տալոդոմիդի պատմությունը: “Chemie Grunenthal” (ներկայումս՝ “Grunenthal GmbH”) ֆիրման տասնյակ տարիներ անց ներողություն խնդրեց տալիդոմիդի հետևանքով 60-ական թթ սկզբներին հազարավոր հրեշածինների ու հաշմանդամների համար: Հետևաբար թագավիրուսի բուժամիջոց այդքան արագ գտնել հնարավոր չէ: Կլինիկական փորձարկման ենթարկվող հիվանդի, իսկ անչափահասության դեպքում՝ նրա ծնողների կողմից առանց թույլտվության կլինիկական փորձարկում իրականացնելը քրեորեն խիստ պատժելի է: «Դեղի» վերաբերող բոլոր տվյալներին և վտանգներին հիվանդը և նրա հարազատները պետք է տեղյակ լինեն և ստորագրեն: Սա համաշխարհային ընդունված պարտադիր կարգ է (սրա մասին հանկարծ հարցում չանեք միջազգային կառույցներին): Հակառակ դեպքում մեր այս անգրագիտությունը, ամենաթողությունը ծանր հետևանքներ կունենան ԱԶԳԻ վրա, դրանք կլինեն քայլեր ԱԶԳԻ դեմ և բնութագրվում են պարզ բառով՝ «դավաճանություն»: Պատվաստանյութը հիմնականում հիվանդության կանխարգելման միջոց է և նույնպես պետք է լինի անվտանգ և արդյունավետ, ինչում համոզվելու համար պետք են երկար և մանրակրկիտ ուսումնասիրություններ, հակառակ դեպքում հնարավոր է իհայտ գան նոր՝ հայտնի կամ անհայտ հիվանդություններ: Իրադրությունը ստիպում է խիստ աշխուժացնել այդ պատվաստանյութի ստեղծման պրոցեսը: Պատվաստանյութի ուղեցույցում նշվում են կիրառման ձևը, նշանակությունը և վտանգները: Պատվաստումը բժշկության լուրջ նվաճումներից է: Նորմալ պատվաստանյութի լուրջ վտանգները անհամեմատ քիչ են համեմատած պատվաստանյութի կողմից փրկված մարդկային կյանքերի հետ և կախված են հիմնականում բժշկական սխալներից կամ օրգանիզմի յուրահատկություններից: Այլ վտանգներն անցողիկ են: Ներկա վիճակում նույնիսկ ”անթերի”պատվաստանյութի պարտադիր կիրառումը առանց նախնական գործողությունների անթույլատրելի է: Նախ բոլորին (երևի բացի բուժվածներից) անխտիր պետք է թեստավորել, քանզի մեծ մասը պատվաստման կարիք չեն զգում իսկ մյուս մասն էլ անտեղյակ բուժվել են և կարող են ենթարկվել ավելորդ վտանգի իսկ պատվաստման մասին պարտադիր է տեղյակ պահել պացիենտին: Եթե որևէ երկիր հայտարարում է, որ գտել է պատվաստանյութ, ապա դրա հավաստիությանը կարելի է հավատալ, եթե այն լայնածավալ կիրառվի սեփական երկրում, իսկ մենք մի քիչ կսպասենք: Շտապել պետք չէ: Այդ երկրներից պատվաստանյութ ներկրել և սեփական ժողովրդին վտանգի ենթարկել, այն էլ պարտադիր, կարող են միայն ազգադավները, մեր ժողովրդին վերածելով փորձակենդանիների: Իսկ մեր նախարարությունը չպետք է հպարտանա, որ “մեր նման երկիրը” պետք է ուրախ լինի, որ ներգրավվում է այդ մարդասիրական պրոցեսին: Օրինակ, CureVac գերմանական ֆիրման իրավունք է ստացել կլինիկական փորձարկումների ենթարկել ՌՆԹ- տեխնոլոգիայով (ռիբոնուկլեինաթթու) ստացված պատվաստանյութը, ինչը պարունակում է վիրուսի գենետիկական նյութի մի մասը: Թող դա կատարի իր երկրում: Մենք կսպասենք: