ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային 52 հազար դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Ներկայիս աճը կապված է բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվել են մայիսի վերջին կալանավորման ընթացքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում, 2.7 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 130 հազար մարդ: Երկիրը աշխարհում վիրուսի տարածման ցուցանիշով առաջին տեղում է:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: