Բելառուսական պետական БелТа գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի առողջապահությունը պարտության է մատնել կորոնավիրուսին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մեր առողջապահական համակարգը կանգուն մնաց: Սակայն մենք չենք նվազեցնում պայքարի աստիճանը, չնայած այսօր արդեն կարող ենք ասել, որ մենք հաղթել ենք», - ասել է Լուկաշենկոն:
Նախագահը շեշտել է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակում Բելառուսը քաղաքական աղջամտություն և ժողովրդական իմաստություն է ցուցաբերել:
Երկրում կորոնավիրուսով վարակվել է 62 հազար մարդ, մահացել է 398 հիվանդ:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 10 միլիոնը, իսկ հիվանդության զոհերի թիվը ավելի քան 500 հազար է կազմում։