РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի իշխանությունները վերանայել են Կարակասում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Իզաբել Բրիլանտե Պեդրոսին անցանկալի անձ հայտարարելու որոշումը։ Գրում է Gazeta.ru-ն:
Վենեսուելայի և ԵՄ արտաքին գործերի գերատեսչությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում անվավեր են ճանաչել Պեդրոսայի արտաքսումը:
Այս համաձայնությունը ձեռք է բերվել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի և Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասայի միջև բանակցությունների արդյունքում:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Պեդրոսան պետք է հեռանա հանրապետությունից 72 ժամվա ընթացքում ՝ Կարակասի դեմ պատժամիջոցները խստացնելու ԵՄ որոշման պատճառով: