f

Անկախ

Ե՞րբ սկսեց այլասերվել Հայաստանը և ի՞նչ է պետք անել. Թևանյան


Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեր պատմության մասին գրքերի մեծ մասը կարող եք չընթերցել (մանավանդ, որ դրանք ձևի, այլ ոչ թե բովանդակության մասին են)։ Բոլոր հարցերի պատասխանները աչքներիդ առաջ է։

Հայ պատմաքաղաքական միտքը, որպես կանոն, սիրում է դրսում մեղավորներ փնտրել՝ ըստ սեփական արտաքին կողմնորոշման և ըստ պատվիրատուի ճաշակի։

Սխալներից հետևություններ չեն արվում, իսկ ճիշտը սխալ է մատուցվում։ Արանքում տուժում է պետությունն ու ժողովուրդը, բայց դա ո՞ւմ է հետաքրքիր։

Պարզ է, չէ՞, թե ինչու ենք դարեր շարունակ զրկվել պետականությունից։ Ինչու է եղել ցեղասպանությունը և ինչու չենք կարողացել դա թույլ չտալ։ Ինչու ենք 1920–ին պետություն կորցրել։ Ինչու ենք Սովետի ժամանակ ռուս բոլշևիկներից էլ «բեթար» բոլշևիկ դարձել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Ադամ Սմիթից ավելի լիբերալ։ Մի դեպքում այլասերել ենք սոցիալիզմի, իսկ մյուս դեպքում՝ կապիտալիզմի գաղափարները։

Երբ քաղաքականության մասին ասված բազում խոսքերից վերցվում է միայն «քաղաքականությունն անբարոյականություն է»–ն, տակը մնում են փլատակներ։

Նորանկախ Հայաստանն այլասերվեց, իսկ քաղաքական կյանքն անբարայոկան դարձավ այն պահից, երբ «Ղարաբաղյան» անունը կրող շարժման և «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի առաջնորդներից մեկը Հայաստանի զարգացման խոչընդոտ համարեց ... Ղարաբաղի խնդիրը։

Եթե նույնիսկ նա այդպիսի եզրահանգման էր եկել, ապա միևնույն է բարոյականությունը և քաղաքական պատասխանատվությունը պահանջում էր ներողություն խնդրել և հեռանալ, այլ ոչ թե այլասերվածությունը դարձնել բրենդ ու քաղաքական ճաշակ թելադրել։

Դրա համար էլ պատերազմի հաղթանակն անտեր մնաց, մինչդեռ աշխարհում ընդունված է պարտությանը որբ թողնել։

Քաղաքականությունն անբարոյականություն չէ։ Այն այդպիսին է դառնում անբարոյականների միջոցով։ Պետք է, հետևաբար, ակունքը մաքրել։ Հակառակ դեպքում միշտ կստանանք այսօրվա պատկերը։

Ես հավատում եմ հոգևոր, անվտանգ, բարեկեցիկ ու բարոյական Հայաստանի գաղափարին։ Ով չի հավատում ու քաղաքականությունը դիտարկում է որպես այլասերվելու հնարավորություն, պետք է չզբաղվի քաղաքականությամբ։

Անդրանիկ Թևանյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին