f

Անկախ

ԱԻՆ-ԵՄ նոր գործակցության մեկնարկը տրված է


Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Նախարար Ցոլակյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ընդգծել, որ երկուստեք ջանքերով ու կայուն գործակցությամբ հնարավորություն է ստեղծվում մի շարք ոլորտներում կարևորագույն խնդիրներ կարգավորել։

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնը և այլք։

ԱԻՆ-ԵՄ նոր գործակցության սկիզբն է ազդարարվել։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ստորագրել են բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի մեկնարկային փաստաթուղթը: Նախարար Ցոլակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։ «Արդեն բարի ավանդույթ է դառնում այս ոլորտում մեր գործընկերների համատեղ ջանքերի ներդրումը, որոնք միասնական ճակատով՝ որպես մեկ հարթակ, քայլեր են ձեռնարկում Հայաստանն աղետակայուն երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում Արտակարգ իրավիճակների նախարարությանը բազմաբովանդական գործունեություն իրականացնել բնակչության պաշտպանության համակարգի օրենսդրական և քաղաքական դաշտի ընդլայնման արդյունավետության բարելավման և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ։ Հարգելի հյուրեր, ես շնորհակալություն եմ հայտնում նման նախաձեռնության համար՝ մաղթելով ամենայն բարիք աղետակայուն Հայաստանի ամրապնդման կարևորագույն գործում»,- ասել է նախարարը։

Անդրեա Վիկտորինն իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի ակտիվացումը, շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին՝ Թվինինգ ծրագրի մեկնարկի շրջանակում ներդրված ջանքերի համար։ «Թվինինգը հաջողված է նրանով, որ կարողանում է համախմբել ԵՄ անդամ երկրներին և ներգրավել նաև նրանց փորձը։ ԵՄ-ն որպես ֆինանսական աջակցող է ներգրավված, Շվեդիան և Լիտվան՝ որպես իրենց փորձի ներդնող»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ու Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատարն ընդգծել են, որ համագործակցության հաջող ընթացքի համար բոլոր նախադրյալներն ապահովված են։ Շվեդիայից և Լիտվայից 2 տարով փորձագիտական խումբ է ժամանելու Հայաստան։

«Լիտվայի հետ համագործակցությունը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի հետ կապված դեռևս սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ Շվեդիա-Լիտվա կոնսորցիումի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները լինեն ի շահ Հայաստանի Հանրապետության»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

«Մեր կարողությունների զարգացման ուղղությամբ ունեցած փորձը, որով կկիսվենք, շատ կարևոր կլինի նախարարության համար։ Կարծում եմ, որ թվինինգային ծրագիրը հաջող կիրականանա»,- հավելել է Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնը։

Թվինինգի իրականացման ամբողջ ընթացքում ԱԻՆ-ում կլինի կոնսորցիումի ներկայացուցիչը, ով կապահովի համագործակցությունն ԱԻՆ-ի և կոնսորցիումի միջև: Ներկայացուցիչը Հայաստան է ժամանելու 2020 թ. հոկտեմբերին:

ՀՀ ԱԻՆ ԵՄ

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին