Սրտանց շնորհավորում եմ Բելառուսի ժողովրդին և իմ գործընկերներին Անկախության օրվա առթիվ:
Մենք բարձր ենք գնահատում հայ-բելառուսական բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները, որոնք կապված են մշակութային և հոգևոր ընդհանուր արժեքների հետ:
Վստահ եմ, որ կառուցողական և սերտ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դինամիկ գործունեությունը, կշարունակեն ընդլայնվել և խորանալ` նպաստելով երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը: