Անցյալ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 176 հազար դեպք։ Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
COVID-19- ով վարակվելուց հետո մահացու ելքերի աճը 4787 է կազմել:
Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է ավելի քան 10,5 միլիոն մարդ, իսկ կորոնավիրուսի զոհերի թիվը 512.8 հազար է կազմում:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: