Իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին և նշանավոր գլխավոր խոհարար Ջինո Սորբիլոն ի պատիվ Իտալիայում զբոսաշրջության վերականգման ՄԱԿ-ին առընթեր զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) նոր դեսպաններ են դարձել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն
UNWTO-ում նշել են, որ Արմանին և Սորբիլոն, որպես դեսպաններ, կօգտագործեն իրենց կարգավիճակն և ազդեցությունը պատասխանատու և կայուն զբոսաշրջության ոլորտում ՄԱԿ-ի գործակալության աշխատանքի առաջխաղացման համար:
«Որպես գաստրոնոմիայի և նորաձևության բնագավառի առաջատարներ, նրանք ներկայացնում են Իտալիայի տնտեսության երկու խոշորագույն ճյուղերը և երկու ոլորտները, որոնք կնպաստեն երկիրը տուրիզմի ոլորտում համաշխարհային առաջատարի վերածելուն», - ընդգծել են UNWTO-ի ներկայացուցիչը: