f

Անկախ

Դպրոցի տնօրենի եւ տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի տնօրենի եւ տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. շահադիտական նպատակով եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ դրանք դրել շրջանառության մեջ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հաստատապես իմանալով, որ իր հրամանով նույն դպրոցում 2015թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում որպես ջեռուցող նշանակված իր դուստրը սովորել է համալսարաններից մեկի 5-րդ կուրսում, աշխատանքի չի հաճախել եւ 59 աշխատանքային օր բացակայել է, 2015թ. դեկտեմբեր, 2016թ. հունվար, փետրվար եւ ապրիլ ամիսների աշխատավարձի հաշվարկման եւ վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում», ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ դստեր կողմից վերը նշված օրերին պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու եւ աշխատանքային  պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք վավերացրել իր ստորագրությամբ, ՊՈԱԿ-ի կնիքով եւ դրել դրանք շրջանառության մեջ, իսկ տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ բովանդակությամբ կեղծ աշխատավարձի ցուցակները եւ վճարման հանձնարարագրերը կազմվել են նույն կազմակերպության տնօրենի ուսումնական գծով տեղակալի կողմից:

Պարզվել է նաեւ, որ դպրոցի տնօրենը, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, հաստատապես իմանալով, որ դուստրը 2017թ. նոյեմբերից մինչեւ 2018թ. մարտ ընկած  ժամանակաշրջանում ամուսնության հանգամանքով պայմանավորված Երեւանում է բնակվում, աշխատանքի չի հաճախում, ինչպես նաեւ տեղյակ լինելով 2018թ.  հունիս-հուլիս ամիսներին հղիության եւ ծննդաբերության արձակուրդ մեկնելու հեռանկարի մասին, դպրոցի փոխտնօրենին եւ աշխարհագրության ուսուցչուհուն բանավոր կարգով հանձնարարել է դստեր փոխարեն դասավանդել համապատասխանաբար «կենսաբանություն» եւ «բնագիտություն» առարկաները՝ վերջինիս՝ աշխատանքից առանց հարգելի պատճառների բացակայելու հանգամանքը թաքցնելու, նրա ընդհանուր եւ մասնագիտական ստաժը չընդհատելու, աշխատատեղը նրա համար պահպանելու, նրա համար հղիության եւ ծննդաբերության արձակուրդ եւ երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, որպես վարձու աշխատող ավելի մեծ գումարի չափով մայրության նպաստ ստանալու իրավունքներն ապահովելու նպատակով:

2017թ. նոյեմբերից 2018թ. մարտն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա համար կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ դստեր կողմից այդ  ժամանակահատվածում պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու եւ աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, եւ դրանք վավերացնելով իր ստորագրությամբ եւ ՊՈԱԿ-ի կնիքով, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ապա իր ստորագրությամբ եւ կազմակերպության նույն կնիքով վավերացրել է աշխատավարձի կեղծ ցուցակները եւ վճարման հանձնարարագրերը, ելքագրել է դստեր անվամբ հաշվարկված աշխատավարձը, որը վերջինս ստացել եւ առձեռն փոխանցել է տնօրենի տեղակալին եւ աշխարհագրության ուսուցչուհուն:

Իսկ դպրոցի փոխտնօրենը,  տնօրենի դստեր՝ աշխատանքի չհաճախելու, նրա փոխարեն դասավանդելու  հանգամանքը թաքցնելու, նրան աշխատանքից ազատելու համար հիմքեր չստեղծելու եւ անձնական այլ դրդումներով, նշված ժամանակահատվածի համար իր կողմից կազմված 2 «Ուսուցչի բաց թողած եւ փոխարինած ժամերի հաշվառման մատյաններում» «բնագիտություն» եւ «կենսաբանություն» առարկաների դասաժամերը բաց թողնելու, այդ դասաժամերն իր եւ աշխարհագրության ուսուցչուհու կողմից փոխարինելու հանգամանքները դիտավորությամբ չներառելու եւ թաքցնելու եղանակով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին եւ տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

«Ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու».Փաշինյան
Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռով
Սփյուռքի գործերի հանձնակատարը ողջունում է ոչ հայերի ներգաղթը Հայաստան
Կարծում եմ շատերն են արդեն սկսում կարոտել ներվերի վրա ազդող ձայնով ընդդիմությանը ասֆալտին փռող ու պատերին ծեփող նրա կոչերին
Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը
ԱՐԹՆԱՑԵ՛Ք, թույլ մի տվեք, որ շարունակեն ձեզ խաբել, կտրել արմատներց և վերածել մանկուրտների...
Ո՞րն է լավ՝ ամբողջ բնակչությունը հավասար անվճար առողջապահություն ունենա՞, թե՞ հարուստը բուժվի, աղքատը մեռնի
Երևի մոլիբդենի գինը համաշխարհային շուկայում ընկել է, բայց մենք մեծացնում ենք արտահանման ծավալները:
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Երբ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ԳՔ Խաչատուրովի նկատմամբ քրգործ հարուցելու հրահանգ էր տալիս՝այդ ժամանակ ինչո՞ւ չէր մտահոգվում ՀՀ պետական շահերով
Շենգավիթում հորը եւ որդիներին դանակահարած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է
ԵՐԿՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԷԼ, ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ՝ 1994-1996թթ, 2018-2020թթ․
Մեր պետությունը զավթած գործակալական ցանցը այս օրերին Բելոռուսի նախագահան ընտրությունների հետ կապված ողբ է կապել
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը
Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին
«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները
Տուժողների ներկայացուցիչները շեղվել են իրավական գործընթացներից՝ վերածվելով նեղ անձնական շահերով առաջնորդվող խմբակի։
ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը
Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականը 1991թ․սեպտեմբերի 26-ին,տեսանյութ
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսվարձի հատուկ զեղչեր կտրամադրի հայկական վարժարաններն ավարտած ուսանողներին
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն
Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է
Ավելին
Ավելին