f

Անկախ

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ


Պետական եկամուտների կոմիտեն հետեւողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են:

ՊԵԿ-ից հայտնում են, որ համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը եւս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո:

Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից ժամանած՝ ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Տեսազննման արդյունքում բեռնատարի կցորդի ներքեւի հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված նոր հագուստ:

Մեկ այլ դեպքով էլ՝ կրկին Բագրատաշենի մաքսակետում, բացահայտվել է մաքսային կանոների խախտման հերթական դեպքը: Այսպես, մաքսային տեսուչի հարցմանն ի պատասխան՝ բեռնատարի վարորդը նշել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա են միայն պահեստամասերը: Այնինչ, բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային  հեռախոսներ:

Դեպքերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մաքսային կանոնները խախտելուց: Օրենքի շրջանցման յուրաքանչյուր փորձ բացահայտվելու է ՊԵԿ աշխատակիցների խիստ հսկողության արդյունքում:

Հայաստան ՊԵԿ

Այլ հոդվածներ հեղինակից

Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40593 է, մահվան դեպքերինը՝ 1037
Պետության կորստից 100 տարի անց. արդյոք կկրկնվի՞ պատմությունը
Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը
Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ, հայտնաբերվել են ատրճանակ ու դանակներ. shamshyan.com
Դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ.Մարուքյան
Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել
«Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար
Սեդա Հակոբյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին
Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Skoda և Ford մակնիշի ավտոմեքենաներ, 5 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Օգոստոսի 12-ին Nord Star ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթը
Սյունիքում Opel Astra G-ին ընկել է գետը, վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.1 հա տարածքում բռնկված հրդեհները
Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար. Տեսչական մարմին
Ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Սևան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում
«Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ
Լուկաշենկոն կփորձի հեռու մնալ և՛ Արևմուտքից, և՛ Մոսկվայից, սակայն մոտենալ Թուրքիային և Չինաստանին
«Հրապարակ». Նարինյանի կալանքը զայրացրել է դատավորներին
«Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից
Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը
«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել Հովհաննես Մադոյանը
Ավելին
Ավելին