f

Անկախ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը սկսվեց դատախազների միջնորդության քննարկումից


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը սկսվեց դատախազների միջնորդության քննարկումից: Հիշեցնենք, որ ըստ դատախազների՝ խոսքը «պաշտպանության կողմի իրավունքների չարաշահման» մասին է:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը միջնորդել էր դատախազների միջնորդության քննարկման հետաձգման մասին, քանի որ մինչ այժմ չի քննարկվել իր միջնորդությունը, որը ներկայացվել էր դեռեւս օգոստոսի 22-ին: Դատարանը մերժեց միջնորդությունը, եւ ի պատասխան փաստաբանը բողոք հայտնեց դատարանի գործողությունների նկատմամբ՝ մեղադրելով դատավորին պաշտպանությանն իր իրավունքներից զրկելու մեջ:

Դատավորը հետաքրքրվեց կողմերի կարծիքներով: Փաստաբան Միհրան Պողոսյանը համաձայնեց իր գործընկերների կարծիքի հետ եւ հայտարարեց դատարանի կողմից խախտումների մասին:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ես եւս ունեմ միջնորդություն գործի քննարկումը դադարեցնելու մասին»,-ասաց նա:   

Գործընկերների օրինակին հետեւեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ դատարանը չի հետեւում կողմերի կոռեկտությանը, իսկ մեղադրող կողմը չի կարողանում իրեն վերահսկել:    

Փաստաբանը նշեց վիրավորական արտահայտությունները, գործի հանգամանքների հետ կապ չունեցող հղումները, գործի ձգձգման մեջ մեղադրանքները՝ չնայած նրան, որ նիստերը հետաձգվել են հենց դատախազների բացակայության պատճառով, կրկնվող գործողությունների (միջնորդությունների) մեջ մեղադրանքները՝ չնայած նրան, որ այդ միջնորդությունները տարբեր բովանդակություն են ունեցել:

«Տարօրինակ է, որ դատախազները չեն բողոքել մի քանի ամսով գործընթացի հետաձգման դեմ»,-նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ նման իրավիճակ է ստեղծվել դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների եւ մի ատյանից մյուսին եւ հակառակը գործի փոխանցման արդյունքում, կամ էլ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ընթացքում անհիմն է մնացել կալանքի տակ, իսկ դատախազները չեն էլ մտածել բողոքել:

Հովհաննես Խուդոյանը մանրամասն ներկայացրեց դատախազության բոլոր մեղադրանքները ինչպես խափանման միջոցի փոփոխության կամ գործի դադարեցման մասին միջնորդության բովանդակության, այնպես էլ դատավորի ինքնաբացարկի մասով: Փաստաբանի այն հիշեցումը, որ մեղադրանքը հասնում է բացահայտ ստի, բուռն արձագանք ստացավ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի կողմից, ով խոստացավ պատասխանել դրան նույն ոգով: Դատավորը դադարեցրեց վիճաբանությունն ու կոչ արեց կարգուկանոն պահպանել:    

Ելույթի իրավունք խնդրելով՝ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ իրավիճակն այդպես է դասավորվում այն պատճառով, որ կողմերին ժամանակային սահմանափակում չի տրվում, որից հետո առաջարկեց սահմանափակել գործողություններն ու ելույթները:

Տեսնելով դատավորի անտարբեր արձագանքը՝ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք հայտնեց՝ կապված դատարանի անգործության հետ:

Խոսքը վերադարձնելով Հովհաննես Խուդոյանին՝ դատավորն առաջարկեց խոսել ըստ էության եւ զերծ մնալ ոչ կոռեկտ արտահայտություններից: Փաստաբանն առաջարկեց թվարկել փաստարկները՝ նշելով ժամանակին ներկայացված միջնորդությունների տարբեր հիմնավորումները: «Տվյալ միջնորդությունը ոչ այլ ինչ է, քան ամբաստանյալներին ձայնի իրավունքից զրկելու փորձ»,-նշեց փաստաբանը:   

Փաստաբան Արամ Վարդեւանյանը կարեւոր հանգամանք նշեց. 2019 թվականի հունիսի 1-ին «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով գլխավոր դատախազին, կարդացել է հետեւյալ հարցը՝ ինչո՞ւ է փաստաբանների գործողությունների պատճառով ձգձգվում Քոչարյանի գործով դատավարությունը: Հնչեցվել է նաեւ ներկայումս քննարկվող միջնորդության ներկայացման նախաձեռնություն: Նրա խոսքով՝ ԵԽ անդամ երկրի համատեքստում իրավիճակը ճնշող է:      

Վարդեւանյանն ընդգծեց, որ պաշտպանության կողմից չի եղել գործընթացը ձգձգելու որեւէ փորձ: Նա նաեւ հիշեցրեց, որ շատ նիստեր չեն կայացել դատավորի կամ թարգմանիչի բացակայության պատճառով: Նրա խոսքով՝ միջնորդության քննարկումը ցույց է տալիս, որ դատախազները շփոթում են կարգավիճակն ու համեմատում ամբաստանյալներին եւ տուժածներին: «Ցանկանում եմ հիշեցնել, որ մեղադրյալները, հակառակը, ավելի խոցելի կողմ են»,-նշեց փաստաբանը:     

Փաստաբան Հայկ Ալումյանը մեջբերեց դատախազների միջնորդությունը՝ սահմանափակել միջնորդությունների ներկայացման իրավունքն ու անցնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը: Նա նաեւ նշեց կրկնվող միջնորդությունների մասին մեղադրանքները: «Միջնորդությունը համարում եմ բացարձակ անհիմն եւ օրենքին հակասող»,-հայտարարեց փաստաբանը: նրա խոսքով՝ օրենսդրությունը չի նախատեսում միջնորդություն ներկայացնելու իրավունքի սահմանափակում, այլ միայն որոշակի հանգամանքներում կոնկրետ միջնորդության սահմանափակում:

«Այլ կերպ ասած՝ դատարանը միջնորդում են որոշում կայացնել, որը դուրս է դատարանի լիազորությունների շրջանակից»,-ընդգծեց փաստաբանը: Նա նաեւ նշեց, որ դատարանը կարող է սանկցիաներ կիրառել, եթե կողմը չարաշահում է: Ընդ որում, ՔԴՕ-ում եւս ոչինչ նախատեսված չէ միջնոդրություն ներկայացնելու իրավունքից զրկելու մասով՝ միայն սանկցիաներ:

Ալումյանի ելույթը դադարեցրեց տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ կրկնվող փաստարկների մասին հայտարարությամբ: Սաֆարյանի հայտարարությանը միացավ Տիգրան Եգորյանը՝ հետաքրքրվելով, թե ինչքան պետք է դատարանը լսի Ալումյանին: Եգրոյանը հայտարարեց, որ դատարանը կարող է լուծել խնդիրը՝ սահմանափակ ժամանակ հատկացնելով կարծիքը արտահայտելուն:

Դատավորը նշեց, որ անհրաժեշտության դեպքում այդպես կվարվի, սակայն այս փուլում նման անհրաժեշտություն չի տեսնում: Ալումյանը շարունակեց ելույթը:    

Մանրամասն թվարկելով պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունները, դրանց հիմնավորումները, նիստերի հետաձգման պատճառները՝ Ալումյանը նշեց, որ դատավորի բացակայության եւ այլ պատճառներով չեղարկվել է 28 նիստ, իսկ փաստաբանների հասցեին դատախազների մեղադրանքները մի կողմից փորձ են՝ հասարակությանը խեղաթյուրված պատկեր ներկայացնելու, մյուսի կողմից էլ փորձ՝ զրկելու Ռոբերտ Քոչարյանին եւ նրա փաստաբաններին պաշտպանության կարեւորագույն գործիքից: Նրա խոսքով՝ եթե մեղադրանքի փորձը հաջողվի, ապա կողմերը կհայտնվեն անհավասար պայմաններում: Այդ կապակցությամբ նա խնդրեց մերժել միջնորդությունը:

Փաստաբան Միհրան Պողոսյանի խնդրանքով դատարանը 5 րոպեանոց ընդմիջում հայտարարեց: 

Ընդմիջումից հետո ելույթ ունեցավ փաստաբան Կարեն Մեջլումյանը: Նա հիշեցրեց, որ ավելի վաղ գործի դադարեցման մասին միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է: Չնայած դրան՝ դատարանը քննարկում է պաշտպանությանը միջնորդություններ ներկայացնելուց զրկելու մասին դատախազների միջնորդությունը: Փաստաբանը հայտնեց իր միջնորդության տեքստը հրապարակելու մտադրության մասին, որպեսզի դատարանը կարողանա դատել, թե արդյոք դա իրավունքի չարաշահում է, թե՝ ոչ: Դատարանը փաստաբանին արգելեց դա անել՝ առաջարկելով իր կարծիքը հայտնել առանց միջնորդության հրապարակման: Փաստաբանը չհամաձայնեց: Դատարանը նշեց, որ ծանոթ է միջնորդությանը եւ հայտնեց, որ կսահմանափակի ելույթը, եթե փաստաբանը շարունակի: Մեջլումյանը հիշեցրեց, որ այժմ 300.1-րդ հոդվածի սահմանադրականությունը քննարկվում է ՍԴ-ում, եւ անհրաժեշտ համարեց, որպեսզի ՍԴ-ն քննարկի նաեւ նախկին 300-րդ հոդվածի սահմանադրականությունը: Այդ պահին դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ փաստաբանն այնուամենայնիվ կարդում է իր միջնորդությունն ու խնդրեց դատարանին միջոցներ ձեռնարկել:

Ի պատասխան՝ փաստաբանը հայտարարեց, որ պետք է ներկայացնի իր միջնորդության հիմնավորումները, որպեսզի դատարանը համոզվի, որ այն անհիմն չէ: Դատարանի անգործության դեմ հանդես եկավ Տիգրան Եգորյանը՝ իր հերթին հիշեցնելով ինչ-որ կերպ ելույթը սահմանափակելու անհրաժեշտության մասին:

Դատավորը Մեջլումյանին առաջարկեց ըստ էության խոսել:

«Եթե դատարանը որոշել է թույլ չտալ ինձ ներկայացնել միջնորդությունը, ապա ես ոչինչ չեմ կարող անել: Եվ որտե՞ղ ենք խախտում արել: Ինչպե՞ս պետք է պաշտպանեմ պարոն Օհանյանին»,-հարց ուղղեղ փաստաբանը՝ հավելելով, որ եթե չլիներ մեղադրող կողմի միջնորդությունը, իր միջնորդությունն արդեն քննարկվել էր:  

Արդյունքում դատավորը 10 րոպեով սահմանափակեց ելույթը: Նա հիշեցրեց նախկին 300-րդ հոդվածի իրավական անորոշությունը, ինչը նշվել է նաեւ ԵԽԽՎ բանաձեւում եւ ՎՀ կարծիքում: Երբ փոփոխություններ կատարվեցին ՔՕ-ում, եւ այն փոխարինվեց 300.1-րդ հոդվածով, Նիկոլ Փաշինյանին նոր մեղադրանք առաջադրվեց, եւ քանի որ նոր հոդվածը ենթադրում է նոր հանցակազմ, 300-րդ հոդվածով հետաքննությունը դադարեցվեց: Նման իրավիճակ է ստեղծվել «7-ի գործում», այդ պատճառով քննչական մարմինը որոշել է դադարեցնել գործը:

«Այսինքն՝ միջազգային եւ հայրենական կառույցները խոսում են հոդվածի իրավական անորոշության մասին: Մենք առաջարկում ենք դիմել ՍԴ այդ հարցի լուծման համար: Եվ որտե՞ղ է իրավունքի չարաշահումը, որում մեզ մեղադրում են: Հակառակը, այստեղ խոսքը նվազագույն իրավունքների խախտման մեջ է»,-ասաց փաստաբանը: «Ձեր ժամանակը սպառվել է»,-պատասխանեց դատավորը:

Փաստաբանն ասաց, որ իրեն հնարավորություն չեն տվել լիարժեք ներկայացնել միջնորդությունը: Փաստաբանը հավելեց, որ դատավորի պահվածը ցույց է տալիս, որ նա պատրաստ է բավարարել դատախազների միջնորդությունը, եւ գործը կհամալրվի մի շարք այլ անօրինական գործերով:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն աջակցեց իր գործընկերներին: Ներկայացնելով ակադեմիական եւ գործնական շրջանակների տեսակետը՝ փաստաբանը եզրակացության եկավ, որ տվյալ հարցով միասնական կարծիք չկա:

«19-րդ դարի վերջին հայտնի գիտնականները չէին կարողանում եզրակացության գալ, թե ինչ է իրավունքի չարաշահումը, սակայն մեր հարգարժան դատախազները դա անում են հեշտությամբ»,-նշեց նա՝ հավելելով, որ ճնշում է այն, որ դատախազությունը փոխել է կարծիքը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ, իսկ միջնորդությունը ներկայացվել է իշխող ուժի վերոնշյալ ներկայացուցչի հայտարարությունից հետո: «Պաշտպանության կողմն ամենից շատ է ոզում անցնել հաջորդ փուլ»,-եզրափակեց փաստաբանը:         

Փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանին խնդրեց ընդհանրապես չդիտարկել միջնորդությունը: «Թողնելով մյուս գործերը՝ մենք դիտարկում ենք անօրինական միջնորդությունը: Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել պաշտպանության իրավունքը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նման կարծիք ունի ՄԻԵԴ-ը:

«Դատախազության կարծիքով՝ միջնորդության ներկայացումը հավասար է նիստը տապալելուն: Դատարանը պետք է գնահատական տա դատախազության նման դիրքորոշմանը»,-շարունակեց նա: Նա հիշեցրեց, որ քննչական մարմինը հրաժարվել է իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովին տրամադրել ռուսերենով գործի նյութերը: Որոշումը բողոքարկվել է, առաջին ատյանի դատարանն ու Վերաքննիչ դատարանը որոշել են, որ հարցը պետք է ուսումնասիրվի ըստ էության գործի քննարկման ժամանակ: «Այժմ դատախազներն ասում են՝ փաստաբաններին զրկեք միջնորդություն ներկայացնելու իրավունքից: Եվ ի՞նչ անենք մենք: Ինչպե՞ս պետք է իմ պաշտպանյալը ծանոթանա նյութերին: Ինչպե՞ս նրան հասկանալի լեզվով բացատրել մեղադրանքի էությունը»,-հետաքրքրվեց փաստաբանը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ասլանյանը միջնորդությունն անհիմն համարեց, նրա խոսքով՝ պաշտպանության կողմն իր պարտավորությունները կատարում է բարեխղճորեն, ավելին, միջնորդությունը չի բխում վստահորդի շահերից եւ կարող է բացասաբար անդրադառնալ: Նա հավելեց, որ նման միջնորդությունը խախտում է կողմերի հավասարությունը, եւ դատարանին խնդրեց մերժել այն: Ավելին, նա հայտնեց, որ մտադիր է հաջորդ նիստին մեղադրող կողմին բացարկ հայտնել:        

Ելույթ ունենալով եզրափակիչ խոսքով՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը վստահեցրեց, որ պաշտպանության կողմին ոչ ոք չի պատրաստվում սահմանափակել, եւ պնդեց, որ պաշտպանությունը չարաշահում է իր իրավունքները «դասական ըմբռնմամբ»: «Հայտարարվեց, որ միջնորդությունը պայմանավորված է ԱԺ-ում քննարկմամբ: Հայտարարում եմ, որ նման հայտարարություններն ինձ չեն հետաքրքրում»,-ասաց դատախազը: Նրան աջակցեց դատախազ Կարեն Բիշարյանը: Նա հաստատեց միջնորդության հիմնավորումները՝ մեղադրելով պաշտպանությանը իրավունքի չարաշահման մեջ:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց տրամաբանական շղթայում սխալները եւ դատախազների կողմի օրենքների մեկնաբանումը: Նա նաեւ նշեց, որ դատախազության միջնորդությունը հիմնված չէ օրենքի վրա: «Այն, որ մինչեւ հիմա դատարանը առանց քննարկման չի թողել մեր ոչ մի միջնորդություն, նշանակում է, որ ոչ մի դեպքում հիմնավորումները չեն կրկնվել»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ ոչ մի նիստ բաց չի թողնվել պաշտպանության կողմի մեղքով: Ալումյանը նաեւ հիշեցրեց, որ որոշ միջնորդություններ դատարանն ինքն է մերժել, իսկ այժմ նրան առաջարկում են ընդհանրապես չդիտարկել դրանք:  

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր պետությունը զավթած գործակալական ցանցը այս օրերին Բելոռուսի նախագահան ընտրությունների հետ կապված ողբ է կապել
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը
Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին
«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները
Տուժողների ներկայացուցիչները շեղվել են իրավական գործընթացներից՝ վերածվելով նեղ անձնական շահերով առաջնորդվող խմբակի։
ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը
Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականը 1991թ․սեպտեմբերի 26-ին,տեսանյութ
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսվարձի հատուկ զեղչեր կտրամադրի հայկական վարժարաններն ավարտած ուսանողներին
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն
Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է
Մինչ ցուցարարները պայքարում են՝ հեռացնելու Լուկաշենկոյին, նախագահի ընդդիմադիր թեկնածուն Լիտվայից մարդկանց իրենց խնայելու կոչեր է անում
ՍԱՏՄ-ն կասեցրել է 5 հյուրանոցի գործունեություն
Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծի են ենթարկել. նախաքննությունն ավարտվել է
9 ուսումնասիրություն, ավելի քան 80 մշտադիտարկում. ՊՎԾ-ն ամփոփել է 2020թ. 1-ին կիսամյակի աշխատանքներ
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են
Քյարամյանի նշանակման արագացված սխեման կրկնվո՞ւմ է. Աբազյանը կնշանակվի նրա տեղակալ
Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը
Երևանի քաղաքապետն արձակուրդում է. այն կանցկացնի Հայաստանում
Երևանի Ռիգայի փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. 2 անձ ձերբակալվել է
Կառավարության նիստից անմիջապես հետո ԱԺ-ն կգումարի հատուկ նիստ
«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց
Ավելին
Ավելին