f

Անկախ

Ուզում եք ասել՝ երկրից մի քանի ինքնաթիռ ծխախոտ է դուրս բերվում, ու կառավարությունը տեղեկացված չէ՞ր. Մամիջանյան


Կառավարության դիմաց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ֆլեշմոբ են իրականացնում՝ «Վորոնեժ եւ Կրասնոդար» անվանումով:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ ակցիան շարունակական է լինելու, քանի որ, ըստ նրա` Կառավարությանը թվում է, թե կարող են «ծածկադմփոց» անել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները եւ ապօրինությունները:

«Մենք այս ակցիայով հիշեցնում ենք, որ չի հաջողվելու այդ խնդիրները մոռացության մատնել: Մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, քր բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ: Մենք վերջապես պետք է հասկանանք` վարչապետ ունե՞նք, թե «ուզուրպատոր» պոպուլիստ, ԱԺ պատգամավորներ ունե՞նք, թե հատիկով սիգարետ վաճառողներ»,- ասաց նա:

Մամիջանյանը հիշեցրեց, որ նոյեմբերին անցկացված հարցումների արդյունքներով միայն 60 տոկոսն էր համարում, որ կոռուպցիան Հայաստանում լուրջ խնդիր է. «Իսկ հիմա իրենց անցակցրած հարցումներով դա մոտ 80 տոկոս է: Այ սենց են իրենց պայքարում կոռուցիայի դեմ: Մենք լսել ենք քաղաքացի Միքայել Մինասյանի տարբերակը այս ողջ գործընթացի մասին: Ռուսաստանում բացվել է քրեական գործ, բայց Հայաստանի իշխանություններից ոչ մեկը դրա մասին չխոսեց»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը հավելելով, որ մաքսանենգ ծխախոտի պատմությունը իշխանությունը պետք է փորձի հերքել, բայց դա, կարծես, չի ստացվելու:

Դիտարկմանը, որ ոստիկանությունն այդ գործի հետ կապված տեսանյութ էր տարածել, Հայկ Մամիջանյանը նշեց. «Ոստիկանությունը ծառայում է պետությանը եւ այն անօրեն գործողությունները, որոնք ստիպում են ոստիկանությանն անել, անթույլատրելի են: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի այն գործելակերպին, որ ուժայիններին ստիպում է ծածկել իր կեղտոտ կոռուպցիոն սկանդալները, դա պարզապես անընդունելի է: Ոստիկանության տարածած հայտարարությունը ոչ մի բանի մասին էր եւ երբ մենք բացատրություն ենք պահանջում, մենք դա պահանջում ենք քաղաքական պաշտոնյաներից, ոչ թե մեր ոստիկանությունից»:

Հարցին, թե ինչի վրա է հիմնված պնդումը, որ կառավարության անդամները ներգրավված են մաքսանենգ ծխախոտի պատմության մեջ, Մամիջանյանն արձագանքեց, որ Հայաստանը գտնվում է խորը «լոքդաունի» մեջ, եւ բոլոր ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները սահմանափակ են իրականացվում. «Եվ երկրից այդ ընթացքում դուրս են բերում մի քանի ինքնաթիռ ծխախոտ, ուզում եք ասել` կառավարությունը պիտի տեղեկացված չլինի՞ դրա մասին: Ես դրան չեմ կարող հավատալ: Այդ ժամանակ յուրաքանչյուր ինքնաթիռ, որ երկրից դուրս էր գալիս, պարետատունը դրա մասին տեղեկացված էր»:

Հարցին, եթե կառավարության անդամներն են ներգրավված, ինչպես պետք է գործը բացվի, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Բոլոր այն քննիչները, որոնք պատիվ ունեն ՀՀ ոստիկանության կամ այլ ուժային կառույցների ուսադիրները կրելու, պետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ, եւ նա երբեւէ չի կրելու պատասխանատվություն իրենց անօրեն գործողությունների համար: Ամեն մարդ իր բաժին պատասխանատվությունը կրելու է: Դրա համար յուրաքանչյուր ոստիկան, որ այսօր կմիացնի հեռուստացույցը, թող իմանա, թե ի՞նչ պատասխան է տալու քննիչներին շատ քիչ ժամանակ հետո, երբ այս իշխանությունը գնա այնտեղ, որտեղ իր վայրն է»:

ՀՀԿ Հայկ Մամիջանյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին