Ինդոնեզիայի Յավա կղզու ափամերձ հատվածում սեյսմոլոգները 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Եվրասիական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ մասնագետների,ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սեմարանգ քաղաքից 142 կմ դեպի հյուսիս, որը Կենտրոնական Յավա նահանգի վարչական կենտրոնն է:
Երկրաշարժի օջախի խորությունը 525 կմ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է։