f

Անկախ

Ով է Արման Բաբաջանյանը և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից


Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ գործում է հեղափոխական կանոնն, ըստ որի՝ այն պլանավորում են հանճարները, իրագործում՝ ռոմանտիկները, իսկ վայելում՝ տականքները։

Ներկայում «անկախ» պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանը նախկին իշխանությունների հաճախորդն էր՝ «անկախ» լրատվամիջոցի ղեկավարի կարգավիճակով։ Նա համատեղում էր հաճախորդությունը թուրքական 5–րդ շարասյան գործառույթների հետ։

Հայտնի չէ, թե արդյոք գիտեի՞ն նախորդ իշխանությունները, որ սեփական մոր դեմ ցուցմունք տված, փաստաթղթերի կեղծման միջոցով բանակից խուսափած և դրա համար դատված Արման Բաբաջանյանն աշխատում է մեր երկրի անվտանգության շահերի դեմ, թե՞ չգիտեին։ Փաստն այն է, որ նախկիններն օգտագործում էին, բայց նաև ամեն կերպ տարանջատվում Արմանից, որն, ի դեպ, Հայաստանում հակառուսական քարոզչության և հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների խաթարման առաջամարտիկն է։

2018–ի «թավշյա» հեղափոխությունը Արմանին կերպարանափոխեց։ Նա մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն աշխատում էր վերջինիս դեմ, բայց հենց իշխանափոխություն եղավ, սա գունափոխվեց ու դարձավ մոլի հեղափոխական։

2018–ը Արմանի կյանքում հաճախորդության առումով բան չփոխեց։ Նա շարունակում է մնալ հաճախորդ, բայց արդեն Նիկոլի համար։

Տարբերությունն այն է, որ նախկինները սրան օգտագործում էին ու թույլ չէին տալիս իրենց կողքը կանգնել, իսկ ահա նիկոլենք Արմանին պետական հովանավորության տակ են առել։ Պատճառները բազմաթիվ են։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ «թավշյա» հեղափոխության սորոսաթուրքական փայատերերը Նիկոլից պահանջում են հակառուսական գիծն առաջ մղել ու տեղ տալ այդ գծի հայաստանյան շեփորահար Արման Բաբաջանյանին։ Արդյունքում՝ բանակից փախած Արման Բաբաջանյանը հնարավորություն է ստանում զինկազմի հետ հանդիպել ու խոսել... հայրենիքին ծառայելուց։

Սրան նաև քստմնելի ֆունկցիայի համար են օգտագործում։ Ուղարկում են Նաիրի Հունանյանի հետ հանդիպման, որպեսզի կարողանան երկրորդ «հոկտեմբերի 27»–ը սարքել Հայաստանի դեմ, բայց այլ տեխնոլոգիաներով։

Զավեշտալին ու միաժամանակ մտահոգիչն այն է, որ սույն դասալիքին ու թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցչին բարձր մակարդակով ընդունում են Արցախի իշխանությունները և քննարկում պետության զարգացմանը, բանակցային գործընթացին ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արցախյան թեմայով Լևոն Տեր–Պետրոսյանի տխրահռչակ թեզերի երկրպագուի հետ հանդիպելն ու հարցեր քննարկելը նշանակում է կիսել այդ գաղափարները, ինչն առնվազն ամոթալի է, իսկ փաստացի՝ հակապետական քայլ։

Ի դեպ, մեր ձեռքի տակ է հայտնվել Արմանի «հերոսական» անցյալին վերաբերող մի փաստաթուղթ։

2006 թ․ հուլիսի 17-ին Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ներկայացված է Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոսի կողմից սարկավագ Արման Բաբաջանյանին կարգալույծ անելու պատճառը։

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է․

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։

Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»։

Ահա այսպիսի բաներ։

7or.am

Արման Բաբաջանյան Հայ Առաքելական եկեղեցի կեղծիք ԱՄՆ խմբագրի ընտրանի

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին