Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է 4 միլիարդ դոլարով գնել Warner Bros. Interactive ընկերությունը։ Դա արվում է նոր Xbox Series X էքսկլյուզիվ խաղերի հետ կապված խնդիրը լուծելու համար։ Այդ մասին հայտնում է The Information պորտալը՝ հղում անելով ընկերության իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն;
Warner Interactive Entertainment ստորաբաժանումը զբաղվում է վիդեո խաղերի մշակումով, այն պատասխանատու է Բեթմենի, Մատանիների տիրակալի, Հարրի Փոթերի, ինչպես նաև այլ խաղերի համար:
Նշվում է, որ ընկերության բաժնի հավանական գնորդների թվում են նաև Take-Two Interactive, Electronic Arts և Activision Blizzard կորպորացիաները: