Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մոտ 71 միլիոն մարդ ծայրահեղ աղքատության մեջ կհայտնվի: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի` համաճարակի ազդեցությունը կայուն զարգացման նպատակների իրականացման վրա զեկույցում: Գրում է Gazeta.ru-ն։
Կազմակերպության տվյալներով՝ եթե վիրուսի տարածումը կանխատեսված մակարդակի վրա մնա կամ վիրուսի ակտիվությունը վերսկսվի մինչև տարեվերջ, ապա աղքատության մակարդակը 2020 թ․ կհասնի 8,8% -ի:
«Գնահատականների համաձայն, լրացուցիչ 71 միլիոն մարդ COVID-19- ի պատճառով ծայրահեղ աղքատության պայմաններում կհայտնվի», - РИА Новости գործակալությունը մեջբերում է զեկույցը:
Աղքատության ամենամեծ աճը սպասվում է Հարավային Ասիայում և աֆրիկյան մի շարք երկրներում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսել էր կորոնավիրուսային համաճարակի հետ կապված աշխարհում երկու հնարավոր սցենարների մասին։