Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա ակումբում:
Sport.es-ի հաղորդմամբ «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն իսկ բանակցել է Գրիզմանի հետ և հույս հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում ևս կտեսնի ֆուտբոլիստին թիմի կազմում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են «ՄանչեսթերՅունայթեդը», Լոնդոնի «Արսենալը»: Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին: