f

Անկախ

Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ ՀՀ ՊԵԿ ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու կասկածանքով


2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում,  ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության բաժնի օպերլիազորները «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով  գնացել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող ավտոլվացման կետ՝ դրա գործունեության օրինականությունը  ստուգելու նպատակով, որտեղ նշված բնակավայրի  բնակիչը, չենթարկվելով  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների  օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը. վերջինս, բահով հարվածելով օպերլիազորներից մեկի աջ նախաբազկին, գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այնուհետև, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, բահով հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենային և պատճառել զգալի չափերի գույքային վնաս: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում Բագրատաշեն բնակավայրի բնակիչը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով: Օպերլիազորը ճանաչվել է տուժող , նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե ՊԵԿ

Այլ հոդվածներ հեղինակից

«Ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու».Փաշինյան
Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռով
Սփյուռքի գործերի հանձնակատարը ողջունում է ոչ հայերի ներգաղթը Հայաստան
Կարծում եմ շատերն են արդեն սկսում կարոտել ներվերի վրա ազդող ձայնով ընդդիմությանը ասֆալտին փռող ու պատերին ծեփող նրա կոչերին
Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը
ԱՐԹՆԱՑԵ՛Ք, թույլ մի տվեք, որ շարունակեն ձեզ խաբել, կտրել արմատներց և վերածել մանկուրտների...
Ո՞րն է լավ՝ ամբողջ բնակչությունը հավասար անվճար առողջապահություն ունենա՞, թե՞ հարուստը բուժվի, աղքատը մեռնի
Երևի մոլիբդենի գինը համաշխարհային շուկայում ընկել է, բայց մենք մեծացնում ենք արտահանման ծավալները:
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Երբ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ԳՔ Խաչատուրովի նկատմամբ քրգործ հարուցելու հրահանգ էր տալիս՝այդ ժամանակ ինչո՞ւ չէր մտահոգվում ՀՀ պետական շահերով
Շենգավիթում հորը եւ որդիներին դանակահարած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է
ԵՐԿՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԷԼ, ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ՝ 1994-1996թթ, 2018-2020թթ․
Մեր պետությունը զավթած գործակալական ցանցը այս օրերին Բելոռուսի նախագահան ընտրությունների հետ կապված ողբ է կապել
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը
Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին
«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները
Տուժողների ներկայացուցիչները շեղվել են իրավական գործընթացներից՝ վերածվելով նեղ անձնական շահերով առաջնորդվող խմբակի։
ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը
Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականը 1991թ․սեպտեմբերի 26-ին,տեսանյութ
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսվարձի հատուկ զեղչեր կտրամադրի հայկական վարժարաններն ավարտած ուսանողներին
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն
Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է
Ավելին
Ավելին