f

Անկախ

Հայոց եկեղեցու պատմություն առարկան՝ սորոսականների կոկորդին․ ի՞նչ ծրագիր է իրականցվում


Հայոց եկեղեցու պատմություն առարկայի մասին համացանցում նյութեր փնտրելիս պատահաբար մի ուշագրավ հետազոտության հանդիպեցի։

Հետազոտությունն արվել է 2013 թվականին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի (Սորոսի հիմնադրամ) ֆինանսավորմամբ։ Հետազոտության հեղինակներն են Հ․ Հովհաննիսյանն ու Ա․ Դավթյանը։ Թե ովքեր են նշված հետազոտողները, դժվար չէ կռահել ու բացահայտել։ Առնվազն մեկը այսօրվա իշխանության ներկայացուցիչ է։ Բայց դա չէ էականը։ Էականը հետազոտության թեման է, եզրակացություններն ու առաջարկները, որոնք նախորդ իշխանությունների կողմից կանխվել են, իսկ այսօր արդեն կյանքի են կոչվում պետական մակարդակով։

«Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա»։ Սա է հետազոտության թեման։

Ինչպես նշված է նախաբանում, դասագրքերի վերլուծության ժամանակ փորձ է կատարվել դրանց բովանդակությունը և ուսուցիչների ձեռնարկները համեմատել դպրոցներում կրոնների մասին դասավանդման նպատակով ԵԱՀԿ Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին՝ հավելելով, որ Թոլեդոյի սկզբունքների նպատակը աշխարհի աճող կրոնական բազմազանության և հասարակական վայրերում կրոնի աճող դերի ըմբռնման խթանումն է:

Նշենք, որ Թոլեդոյի ուղեցույցի համաձայն, կրոնների ուսուցումը պետք է համապատասխանի մարդու իրավունքների հիմնական չափանիշներին։ Պարզ ասած, պետք է ոչ թե կրոն, այլ կրոնի պատմություն դասավանդվի, առարկան չպետք է քարոզչական բնույթ կրի, ծնողն իրավունք ունի հրաժարվելու, որպեսզի իր երեխան մասնակցի այդ դասին, եթե այն հակասում է իր կրոնական հայացքներին և այլն։

Եվ ահա այս դիտանկյունից հեղինակները հետազոտութան նախաբանում բարձրացնում են այն «խնդիրը», թե իբր «Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասագրքերի տարբեր հատվածներում փորձ է կատարված ձևավորել դրական վերաբերմունք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ ազգայինի ու կրոնականի նույնականացման, ինքնության մեջ կարևորագույն բաղադրիչ դերի հատկացման և այլ միջոցներով»:

Հետազոտողները վերլուծության են ենթարկել ոչ միայն Հայոց եկեղեցու պատմության դասագրքերի համապատասխանությունը Թոլեդոյի սկզբունքներին, այլ նաև բովանդակային վերլուծության են ենթարկել դասագրքերը, ինչպես նաև աշակերտների շրջանում անցկացրել են հարցումների պարզելու աշակերտների հանդուրժողականության մակարդակը այլակրոնների նկատմամբ:

Հետազոտողները բացահայտել են հաջորդ «խնդիրը»՝ Հայոց եկեղեցու պատմության դասագրքերն «առավելապես ազգակենտրոն բնույթ ունեն, քան անձնակենտրոն»:

Հետազոտողները խնդրահարույց են համարում այն, որ դասագիրքը փորձում է պատասխան տալ, ըստ իրենց, այնպիսի վիճահարույց հարցերի, ինչպիսիք ազգային ինքնությունն է, ազգային նկարագիրը, ինքնության բաղադրիչները, որոնք դեռևս վերջնական պատասխաններ չեն գտել գիտական դիսկուրսում:

Փոխարենը հետազոտողները գտնում են, որ առավել ճիշտ կլիներ, եթե դասագրքերում քննարկվեին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դիակիզարանները, էֆթանազիան, միասեռականների ամուսնությունների խնդիրը և այլն, որոնք ժամանակակից աշխարհում ամենից շատ քննարկվող հարցերից են և ըստ հետազոտողների՝ ցանկալի կլիներ դրանց քննարկումն ու արժևորումը հենց դպրոցում:

Հետազոտողներին մի փաստ էլ է մտահոգում․ «Հայոց եկեղեցու ու Հայաստանի անկախ պետականության հռչակման դասի մեջ բացակայում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկարը, ինչը սովորաբար լինում է նման պարագայում: Դրա փոխարեն առկա է երկրորդ նախագահի նկարը»: Կարծում ենք, այդ «բացթողումը» քաղաքական դրդապատճառներ ունի»,-նշված է հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները բացասական են վերաբերվում նաև այն փաստին, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ներգրավված են դասագրքերի կազմման և խմբագրման գործին։ «Դա արդեն իսկ խնդիրներ է հարուցում այլ կրոնական ուղղությունների շահերի ու իրավունքների պաշտպանության իմաստով»,-նշվում է հետազոտության մեջ։

Բացահայտված հաջորդ «խնդիրը», ըստ հետազոտողների, այն է, որ առարկան չի բավարարում Թոլեդոյի՝ կրոնական անհանդուրժողականության վերացման և հանդուրժողականության ձևավորման սկզբունքներին:

Մեջբերելով Թոլեդոյի սկզբունքներից ևս մեկը՝ հետազոտողները եզրակացնում են․ «Այլ կրոնների ու դավանանքների ներկայացուցիչները պետք է իրավունք ունենան չմասնակցելու իրենց կրոնը չուսուցանող դասընթացներին»:

Հետազոտողները փաստում են, որ Հայոց եկեղեցու պատմություն դասընթացն, ըստ էության, ներմուծված է կրոնական ուսուցման նպատակով, կենտրոնացված է բացառապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` որպես միակ առաջատար կրոնական կազմակերպության դավանաբանության, պատմության, արժեհամակարգի և ծիսակարգի ներկայացման վրա:

Հետազոտության մեջ որպես հերթական խնդրահարույց իրողություն է ներկայացվում հետևյալը«6-րդ դասարանի դասագրքի «եկեղեցի» դասի առաջադրանքների բաժնում աշակերտներին հրահանգ է տրվում այցելել մոտակա եկեղեցի և ծանոթանալ այդ եկեղեցու պատմությանը․․․Այս առաջադրանքը կարող է կոնֆլիկներ հրահրել այլակրոն կամ աթեիստ ծնողների հետ, որոնց համոզմունքներին սկզբունքորեն հակասում է այս առաջադրանքը»:

Հետազոտության 4 մասերից մեկում, որը կոչվում է «Դասագրքերի ազդեցությունը աշակերտների հանդուրժողականության մակարդակի վրա», հետազոտողները գրում են, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը պետք է ՀՀ-ում խթաներ աշակերտների պատկերացումներն ու գիտելիքները ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլ նաև այլ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ու ձևավորեր համապատասխան վերաբերմունք բոլոր կրոնական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների ու սպասավորների նկատմամբ, խթաներ երկրում բազմախոհության, բազմակարծության և ժողովրդավարացման մթնոլորտը:

Մինչդեռ, ինչպես նշում են հետազոտողները, աշակերտների գերակշիռ մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ և միևնույն ժամանակ նույն մեծամասնությունը բացասական է գնահատում կրոնական փոքրամասնությունների գոյությունը Հայաստանում ու համարում, որ դրանք վտանգ են ներկայացնում ազգի միասնությանը:

Աշակերտների շրջանում հարցումներ կատարելով՝ հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ երեխաները կրկնում են հասարակության մեջ առկա գերակա մտայնություններն ու կարծրատիպերը, որոնք հիմնված են պատմության, ցեղասպանության, հայի մենթալիտետի մասին պատկերացումների վրա:

«Պատասխանների մեծամասնության վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցված աշակերտների մեծամասնությանը դժվար է անվանել հանդուրժող, չնայած նրան, որ պատասխաններում երևում է ինֆորմացիայի ու կենսափորձի բացը: Այս իմաստով դասագրքերում այլ կրոնների մասին գիտելիքների ավելացումը ու համեմատականների անցկացումը օգտակար կլինի ապագա սերնդի դաստիարակության, համաշխարհային գործընթացներին համընթաց քայլելու և ինտեգրվելու, ինչպես նաև հետագայում կրոնահոգեբանական ճգնաժամեր չունենալու նպատակով»,-նշում են հետազոտության հեղինակները:

Անդրադառնալով հայոց եկեղեցու տոներին՝ հետազոտողները նշում են, որ տոների վերաբերյալ դասերն անհարկի ուռճացված են և տաղավար տոները կարելի էր ներկայացնել մեկ կամ երկու դասերի շրջանակներում: Կամ, օրինակ, գալիս են այն եզրակացության, որ կարելի է համեմատականներ անցկացնել ս. Սարգսի ու եվրոպական մայրցամաքում մեծ տարածում ստացած ս. Վալենտինի տոնի հետ, ցույց տալ դրանց նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև բացատրել յուրաքանչյուր տոնի առանձնահատկությունը և դրա ներթափանցումը հայերի մեջ: Կամ Զատկի տոնի հետ կապված՝ գտնում են, որ կարելի է ներկայացնել զատկի հրեական ավանդույթն ու համեմատական անցկացնել քրիստոնեականի հետ։

Ուշագրավ է հետազոտության «Առաջարկություններ և եզրակացություններ» բաժինը։

Առաջարկվում է դասագրքերի բովանդակությունը կազմելիս հաշվի առնել ԵԱՀԿ Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքները, որոնք, ըստ հետազոտողների, կարևոր ուղեցույց են անկողմնակալ, կրոնականությունից զերծ ու մարդու իրավունքները չոտնահարող դասագրքեր կազմելու համար և պետք է հաշվի առնի կրոնական և ոչ-կրոնական տեսակետները այնպես, որ դրանք լինեն ոչ խտրական, ազնիվ և հարգալից՝ խուսափելով ոչ ճշգրիտ կամ վնասակար նյութերից, հատկապես երբ դրանք խրախուսում են բացասական կարծրատիպեր:

Առաջարկվում է դասընթացի հետ կապված բոլոր հարցերը, ինչպես նաև վերահսկողությունը և գնահատումը իրականցնել բացառապես պետական մարմինների մասնակցությամբ՝ զերծ պահելով այն կրոնական որևէ կառույցի կամ ներկայացուցիչների մասնակցությունից:

Հետազոտողները եզրակացնում են, որ  Հայոց եկեղեցու պատմություն առարկայի անվանումը չի համապատասխանում դասագրքերի բովանդակությանը և առաջարկում են առարկան անվանել Կրոնների պատմություն կամ Հայոց եկեղեցու մշակութաբանական հիմունքներ, որի դեպքում պետք է որոշակի թեմաներ դուրս գան դասագրքերից:

Գտնում են նաև, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասընթացի ձևավորման, փոփոխման, լրացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այդ ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների, անհատների, փորձագետների և այլ շահագրգիռ կողմերի առաջարկություններն ու խորհուրդները (հիշենք, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին առաջարկում էին մասնակից չդարձնել)։

Առաջարկվում է նաև, որ աշակերտները, ծնողների պահանջով կամ խնդրանքով, իրավունք ունենան հրաժարվել առարկայի հաճախումից, եթե ապացուցվում է, որ դա հակասում է նրանց կրոնին ու համոզմունքներին:

Գտնում են, որ դասագրքերում պետք է ընդգրկվեն այնպիսի թեմաներ, որոնք կսերմանեն հանդուրժողական վերաբերմունք և հարգանք անհատների իրավունքների նկատմամբ, որոնք հետևում են որևէ մասնավոր կրոնի կամ հավատքային համակարգի:

Գտնում են, որ դասագրքերը պետք է կարողանան միավորել մարդու իրավունքները կրոններին և հավատքներին վերաբերող խնդիրներին (ինչպիսիք են կրոնի և արտահայտման ազատությունը), ինչպես նաև խաղաղության տարածումը (օր.` կոնֆլիկտների լուծմանը և կանխարգելմանն ուղղված կրոնների և հավատքների կարողությունը):

Այլ առաջարկներ ու եզարկացություններ։

Ի մի բերելով այս ամենը՝ հասկանում ես, թե ինչ ծրագիր է իրականացվում այսօր՝ 2020 թվականին, երբ իշխանության է եկել այն խումբը, որը դեռևս 2013 թվականին մշակել է սույն հետազոտությունը։

Փաստորեն Հայոց եկեղեցու պատմություն առարկայի նկատմամբ այսօրվա իշխանության կողմից որդեգրված ու իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է ոչ թե ազգային, այլ սորոսական շահը․․․

Հայոց եկեղեցու պատմություն Սորոսի հիմնադրամ հանրակրթություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի իշխանությունը երկու հայ գերիների 20 տարվա ազատազրկման է դատապարտել
Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,8 հազար ուղևոր
Հայաստանի 1-ին մեդալը Տոկիոյում. Արթուր Դավթյանը`բրոնզե մեդալակիր
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար. Վարչապետի առաջարկները՝ նախագահին
Պողպատյա մանդատը սկսեց կիրառվել նաև լրագրողների նկատմամբ․ Թագուհի Թովմասյան
Մաքրվել է Դսեղի ծովերի հարակից տարածքում կուտակված աղբը
Մեր երկրներն առանձին փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ. Քերոբյանը՝ վրացի գործընկերներին
Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ
Վալոդյա Ֆրանգուլյան․«Յուրաքանչյուր հաղթանակ, ցանկացած ձեռքբերում մեր երկրի համար չափազանց կարևոր է»
Արշակ Կարապետյանն ազատվել է ՊՆ առաջին տեղակալի պաշտոնից
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. գրանցվել է վարակման 25 դեպք
«Պատիվ ունեմը» չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, եթե կալանավորված պատգամավորները ազատ չարձակվեն․ Թագուհի Թովմասյան
Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից. Արթուր Ղամբարյան
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ նոր սահմանափակումները Եվրոպայում
Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համար
Անհարմար իրավիճակ ԱԺ նիստին. Գարեգին Բ–ն հեռացավ առանց ձեռքսեղման, Հասանովի ձեռքը մնաց օդում
Հայտնի են Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի անդամների անունները
Ձեռնպահ մնալ Սահմանադրության կարգավորումների իմաստային խեղաթյուրման փորձերից. Դատախազությունը պատասխանել է Վարդևանյանին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակությունը խստորեն դատապարտում է Արման Անտոնյանի դեմ սպանության փորձը
Ստեփանակերտում տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանով կրակելով իր գլխին
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ
Ադրբեջանում հերքում են Հայաստանի վրա օդային միջանցքի բացման մասին տեղեկությունները
Ավելին
Ավելին