f

Անկախ

Ադրբեջանցիների ձեռքում հայտնվել են զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական տվյալներ, փաստաթղթերի սկաններ և այլն


Հաճախ եմ գրում համակարգերի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի բարդությունը թերագնահատելու մասին։ Երեկ այս մասին զինպատրաստության կոնտեքստում էի գրել, բայց կարելի է ցանկացած ոլորտի գրեթե ցանկացած խնդրից օրինակներ բերել։

Մեր կրթական համակարգի խնդիրներից մեկն այն է, որ այդ համակարգում «եփվողին»՝ սովորողին համակարգային մտածողություն չեն տալիս։

Գուցե ասվում է, բայց նորմալ չի բացատրվում, որ, օրինակ՝ պետությունը բազմաթիվ տարրերից բաղկացած բարդ մեխանիզմ է։ Որ իշխանություն ճյուղերը պետք է հավասարակշռեն միմյանց և ինչու է դա կարևոր։

Հետևանքն այն է, որ շատերս համոզված ենք, թե բարդ խնդիրները լուծելու շատ հեշտ ձևեր կան, որոնք մեզնից թաքցնում են «մութ ուժերը»։

Երեկ բացատրեցի, որ զինպատրաստության խնդիրը մեկ դասագրքով, մեկ առարկայով, մեկ լավ դպրոցով կամ ակումբով չի լուծվի։

Այսօր լրագրողի հետ խոսում էի տեղեկատվական անվտանգության, ու վերջին օրերի արտահոսքերի մասին, որ ադրբեջանցիների ձեռքում հայտնվել են զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական տվյալներ, փաստաթղթերի սկաններ և այլն։

Այստեղ էլ խնդիրը մեկ «ծակը», մեկ խոցելիությունը չէ։ Մի «ծակը» փակում ես, ուրիշ 40 հատ «ծակ» է հայտնի դառնում։ Խնդիրը նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի հարթություններում է. կրթականից մինչև տեխնիկական և սոցիալական։

Ընդ որում այս խնդիրներն անընդհատ հակազդեցություն են պահանջում։ Այնպես չէ, որ Իքս հարցն այսօր լուծեցիր, ու մինչև ժամանակների վերջ ապահովագրված ես։ Հենց մեջքդ թույլ թողեցիր, բոլոր ծակերից պրոբլեմները սկսելու են դուրս գալ։

Շրջապատող աշխարհն է անընդհատ փոխվում՝ ամեն օր բերելով նոր սպառնալիքներ ու նաև հնարավորություններ։

Երբ իշխանության են գալիս մարդիկ, որոնք համոզված են, որ բարդ համակարգային խնդիրները հնարավոր է լուծել մեկ կամ երկու պաշտոնյայի փոխելով կամ լայվում ճվճվալով, համակարգերը / ենթակառուցվածքները սկսում են քայքայվել, իսկ խնդիրները կուտակվում են ձնե գնդի սկզբունքով։

Այդ իրավիճակում ցանկացած ցնցում կարող է դառնալ մահացու պետության համար։

Ընդ որում մարդկանց մեծ մասը չեն հասկանալու, թե «ոնց էղավ, որ սենց էղավ», քանի որ արտաքնապես ամեն ինչ թվում էր, թե օք է...

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Հայաստան տեղեկատվական անվտանգություն Հասարակություն

Այլ հոդվածներ հեղինակից

Հրդեհը բենզինով չեն մարում.Ռուբեն Հակոբյան
Տիգրան Ավինյանի մասին հրապարակվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ. Մեդիա պաշտպան
Գիշերային ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ գիշերը հրավառություն կատարած անձ է հայտնաբերվել
Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմում է ներկայացրել 1000-րդ քաղաքացին
Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ
Նոր Արեշում կատարված երկու երիտասարդի դանակահարությունը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորված է
Միայն Լենա Նազարյանի՝ Տոկիոյի ավիատոմսի արժեքը բյուջեի վրա նստել է 1,2 մլն դրամ. Aravot.am
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում
ՍԱՏՄ-ը մշտադիտարկումները չեն ընդհատվում ամբողջ հանրապետությունում
ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Երևանի վարչական շրջաններում
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Զորքերի ծառայության վերահսկողություն զորամասերում
Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Արդյունքների ամփոփում 2-րդ զորամիավորումում
21-ամյա բիզնեսմենը. ո՞վ է Սևանի ամենամեծ ափի՝ White Shorja-ի գրանցված սեփականատերը (լուսանկարներ)
Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ
Քաղաքական մաքսիմումը՝ «բաժանիր, որ տիրես» ներմուծվել է գիտակրթական ոլորտ. Վլադիմիր Մարտիրոսյան
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը
Հարուցվել է քրեական գործ` Ռուբինյանց փողոցում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ
ՃՏՊ Մովսես գյուղում․ կան տուժածներ
Մենք ձգտում ենք աջակցել մեր ժողովրդին եւ չքննադատել իշխանությանը. «Թովմասյան» հիմնադրամ
Արայիկ Հարությունյանը համաձայնվել է հանդիպել չընդունված դիմորդների և նրանց ծնողների հետ
Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարություն է տարածել
Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին խոսել դեռ վաղ է, քանի որ Հայաստանը դեռ դուրս չի եկել առաջինից. Հենրի Բակունց
Ավելին
Ավելին