f

Անկախ

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը


«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ու հույս հայտնեց, որ այդ օրերին հնարավոր կլինի անցկացնել փառատոնը: 

Նրա փոխանցմամբ՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ, կարծում ենք, որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ:  

Փառատոնի տնօրենը նշեց, որ այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: 

Փառատոնը կբացի ՀՀ վաստ. արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը՝ ըստ Հ. Մաթևոսյանի:  

Մ. Մխիթարյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝  Դավիթ Եղիազրյանի կատարմամբ:

Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:  

Ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի, ցավոք սրտի, արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի, հասկանալի պատճառներով:

Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն:

Փառատոնի մասնակիցներին, այս անգամ, առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք:   

Տիկին Մխիթարյանը շեշտեց, որ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և  Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև Թիվ 15 սրճարանում:

Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Կովիդ քրոնիկոն»:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:

Մխիթարյանի խոսքով՝ փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ:

Նշենք, որ փառատոնը կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Հայաստան Արմմոնո փառատոն

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 3-ի դրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսի բուժման մեջ է14 աշխատակից
Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան և ՀԱՊԿ-ն են. Շարմազանով
Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքի ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրգործ
Դպրոցական առարկայացանկում ԿԳՄՍ նախարարության կատարած փոփոխությունները. ասուլիսը՝ ուղիղ
Սյունիքում 55-ամյա վարորդը «Կամազով» կողաշրջվել է. shamshyan.com
Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան
Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Գրանցվել է 616 դեպք, որից 322-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Հայ ժողովրդի ազգային արժեքների և ավանդույթների դեմ արշավն ավելի մասշտաբային բնույթ է ձեռք բերել. Շարմազանով
21-րդ միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454 հարկ վճարողներ. ՊԵԿ
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 5 ոսկե և 2 արծաթե մեդալ
ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է
Հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը բացահայտվել է հանցագործության 139 դեպք
58-ամյա տղամարդը գլխատել էր քրոջը. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում
Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման. ՀՀ ԱՆ
Արսենալը` Անգլիայի գավաթակիր
Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը. Գևորգ Պետրոսյան
Եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը. Միրզոյան
Անօթևանների կացարանում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը. Տիգրան Աբրահամյան
Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան
Ավելին
Ավելին