f

Անկախ

Ոստիկանների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատման դեպքը թաքցնելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան


Ապօրինի անտառահատումների եւ դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների անզիջում եւ կոշտ պայքարը շարունակվում է։ Միայն ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո տվյալ պահին քննվում է ապօրինի ծառահատումներին տարբեր կոռուպցիոն սխեմայով առնչվող Ոստիկանության ծառայողների վերաբերյալ 3 քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նշված գործերից 2-ով որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ (որոնցից երկուսը՝ ոստիկանության ծառայող։ Եվս մեկ քրեական գործ՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից երեք անձի (ներառյալ ոստիկանության երկու պաշտոնատար անձի) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Մասնավորապես ՀՀ ԱԱԾ կողմից իրացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020թ․ ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով եւ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված եւ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ-ն եւ նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ դիմել են հակաօրինական գործողությունների՝ ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի հանգամանքները խեղաթյուրելու, թաքցնելու եւ ենթադրյալ ապօրինի ծառահատում իրականացրած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով։

Մասնավորապես՝ քաղաքացի Հ․ Մ․-ն, տեղեկանալով, որ 2019թ․ հոկտեմբերի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի» անտառպետության տարածքից ապօրինի հատված՝ առանց համապատասխան փաստաթղթերի իրեն պատկանող փայտանյութ տեղափոխելու դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվում են ոոստիկանության Գուգարքի բաժնում, իր մտերիմ՝ Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ-ին դրդել է իր օգտին կատարել գործողություններ։

Արդյունքում վերջինսեւ նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, ում հանձնարարել էր նյութերի նախապատրաստումը, Կ․Հ․-ին առաջարկել են ծառերի ապօրինի հատում կատարելու իրական դեպքը չարձանագրելու համար անտառում հայտնաբերել «Կաղնի» եւ «Բոխի» տեսակի հատված ծառերի մեկական կոճղարմատներ՝ միայն դրանց ապօրինի հատումը նրան վերագրելու համար: Այնուհետեւ, քննարկել եւ որոշել են, թե ինչ բովանդակություն պետք է ունենա Կ․ Հ․-ի բացատրությունը՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները եւ փոխելով նրանից վերցված բացատրության արձանագրության կազմման ամսաթիվը։

Ավելի ուշ պարզելով, որ այդ բացատրությամբ հայտնված տեղեկություններն ու տվյալները հակասում են փայտանյութով բեռնված ավտոմեքենայի վարորդի՝ ավելի վաղ ոստիկանության այլ բաժնում տրված բացատրությամբ ներկայացված տվյալներին՝ ոստիկանության բաժանմունքի տեսուչը իր վերադասի հանձնարարությամբ նյութերից հանել եւ պատռել է վարորդի բացատրության մասին արձանագրությունը եւ դրա փոխարեն, թերթերի քանակը ապահովելու համար, նյութերին է կցել այլ փաստաթուղթ:

Ապա Ա․ Չ․-ն ավտոմեքենայի թափքում չափել է բեռնված գերանների երկարությունը եւ տրամագիծը, եւ դրանց չափերին համապատասխան հատված ծառերի կոճղարմատներ հայտնաբերելու համար հեռախոսազանգով տեղակացրել Կ․ Հ․-ին։ Ապա, վերջինիցս տեղեկանալով, որ նշած չափերով հատված ծառերի կոճղարմատները պատրաստ են, կատարել են դեպքի վայրի զննություն, որի վերաբերյալ արձանագրությունում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ապօրինի հատված ծառերի հատատեղերի, քանակների եւ ծավալների վերաբերյալ:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ոստիկանության Գուգարքի բաժնի նշված երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ քաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։

29.06.2020թ․ նրանց վերաբերյալ գործը անջատվել է ապօրինի ծառերահատում կատարելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործից, այդ մասով հայտարարվել նախաքննության ավարտ։ Մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո դատախազը նշված քրեական գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Իսկ ծառերի ապօրինի հատում կատարելու մասով քրեական գործը անջատված մյուս մասով, ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Միաժամանակ, պարզվել է, որ քաղաքացի Կ․ Հ․-ն ՀՀ Լոռու մարզի առաին Ընդհանուր իրավասության դատարանի 2019թ․ դեկտեմբերի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել տուգանքի։ ՀՀ ՀՔԾ-ում իրականացված վերոնշյալ նախաքննությամբ պարզվել են Կ․Հ․-ի կողմից ապօրինի ծառահատումը շուհույթ ստանալու նպատակով, այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմով նախատեսված արարք կատարելու մասին նոր երեւան եկած հանգամանքներ, որոնք դատական ակտ կայացնելիս դատարանին հայտնի չեն եղել որոնք ինքնին կամ մինչ այդ պարզված հանգամանքների հետ միասին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է։

Ելնելով դրանից՝ դատախազությունում քննարկվում է Կ․Հ․-ի վերաբերյալ օրինակիան ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու ուղղութամբ քրեադատավարական օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու հարցը։

Գլխավոր դատախազություն

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Ավելին
Ավելին