Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (ՀՍԾՏԿ)։
Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները, իսկ Գավառում՝ շինարարական եռուզեռ է։ Այն շահագործման կհանձնվի 2021-ին:
Քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, մեկ պատուհանի սկզբունքով, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։