f

Անկախ

Աբսուրդ որոշումը պետք է րոպե առաջ վերանայվի։


Կորոնավարկի դեմ դիմակ կրելու պարտադրանքը, անշուշտ, անվիճարկելի է, նրա դեմ պայքարն էլ՝ հասկանալի։ Բայց ամեն ինչ պետք է լինի տրամաբանության ու առողջ բանականության սահմաններում։ Սակայն ինչ անուն տաս Ստեփանավանում տեղի ունեցած այսօրվա դեպքին, երբ մի խումբ հաղթանդամ ոստիկաններ, կանգնեցնելով ավտոմեքենան, ըստ երևույթին տեսնելով, որ ուղևորներից ոմանք դիմակ չեն կրում կամ այն կրում են ոչ այնպես, բառի բուն իմաստով վայրենի բռնություն են գործադրում ընտանիքի մի քանի տարեց անդամների վրա, ոլորելով նրանց ձեռքերն ու ոտքերը, ասես վերջին քրեական հանցագործների, ասվալտին փռելով, նրանց բերման են ենթարկում։ Ու այդ ամենը տեղի է ունենում ավտոմեքենայում կուչ եկած փոքրիկների հայացքի առաջ։ Ի՞նչ է սա, պայքար վարակի դե՞մ, ուժի իրավաչափ կիրառու՞մ, թե՞ անհատժելիությու՞ն կամ սովորական հաշվեհարդար։

Վերջապես, պետք է հասկանալ մի պարզ բան. ինչպես սեփական բնակարանն է անձեռնմխելի ու ընտանիքի անդամները իրենց առօրյան առանց դիմակի են անցկացնում, այնպես էլ անձնական օգտագործման ավտոմեքենան, որով երթևեկում են այդ նույն ընտանիքի անդամները A կետից B կետը։ Ինչու՞ մի դեպքում դիմակ կրելը պարտադիր չէ (թեև, հնարավոր է՝ ցանկալի է), իսկ այ անձնական օգտագործման մեքենայով երթևեկելու դեպքում՝ պարտադիր է (երբ, վարորդից բացի այլ ուղևոր կա)։

Տվյալ դեպքում խոսքը ամենևին հանրային տրանսպորտի (ավտոբուսներ, երթուղայիններ, տրոլեյբուսներ, մարդատար տաքսիներ և այլն) մասին չէ։ Կրկնում եմ՝ խոսքը սեփական ավտոմեքենայով երթևեկող ընտանիքի անդամների մասին է։ Ամռան այս տապին, երբ դրսում 40 աստիճան տաքություն է, իսկ մեքենաներում (որոնց մեծ մասը հովացման համակարգեր չունեն) մինչև 50 աստիճան կարող է հասնել, իմաստը ո՞րն է, որ նույն ընտանիքի անդամներին ստիպում ենք դիմակներ կրել։

Ի վերջո, մարդը իր ու իր մերձավորի մասին ավելի շատ է մտածում կամ մտահոգվում, քան որևէ չինովնիկ, եթե նույնիսկ այդ չինովնիկը թավշով է «օծված»։ Հարկավոր է րոպե առաջ վերացնել այսպիսի աբսուրդ որոշումները ու հիշել, որ մարդկանց համբերությունը սահման ունի։

Ատոմ Մարգարյան ՖԲ Գրառում դիմակներ ՀՀ Ոստիկանություն նոր կորոնավիրուս Տեսանյութ

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին