f

Անկախ

Հիմա եթե չկա թափուր մանդատ, ԿԸՀ-ն ո՞ր մանդատը պետք է տա ձեզ. Մուկուչյանը՝ Խաժակյանին


Հայաստանի ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն:

Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ նշեց, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքն ստացել է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ:

ԼՀԿ-ի դիմումում նշվում է, որ ԼՀԿ-ի մանդատներից մեկն ստացել է Արման Բաբաջանյանը, ով 2019-ի սեպտեմբերի 10-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որի արդյունքում ԼՀԿ խմբակցությունում մանդատների թիվը դարձել է 17:

«Լուսավոր Հայաստանի դիմումի մեջ նաեւ նշվում , որ Ընտրական օրենսգրքի կարգավորումներով մանդատների 2/3-ը բաժին է հասնում իշխող քաղաքական ուժին, իսկ եթե այլ խմբակցությունների հետ մեծամասնություն հանդիսացող ուժը կոալիցիա չի կազմում, ապա սա նշանակում է, որ մնացյալ խմբակցություններն այս փաստի ուժով համարվում են ընդդիմադիր խմբակցություններ: ԱԺ կանոնակարգ օրենքով ընդդիմադիր խմբակցությունը, այլ ոչ թե օրինակ, ընդդիմադիր պատգամավորը ունի կանոնակարգով սահմանված գործունեության երաշխիքներ: Այսինքն որեւէ դեպքում խմբակցությունում չընդգրկված պատգամավորները չեն կարող համարվել խորհրդարանական ընդդիմություն: Այդ դերը վերապահված է բացառապես խմբակցություններին:

Մյուս կողմից մանդատների առնվազն 1/3-ը ընդդիմությանը վերապահելը միտված է հնարավորինս զսպելու կառավարող խմբակցությանը եւ գործադիր իշխանությանը: Մասնավորապես, որոշ լիազորություններ վերապահված են խորհրդարանի 1/3-ին, դրանց թվում են ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագծի ներկայացումը, պաշտպանության ոլորտում քննիչ հանձնաժողովի ձեւավորումը, նաեւ վարչապետի թեկնածու ներկայացնելը:

«Ընտրական օրենսդրության վերոհիշյալ դրույթների այլ մեկնաբանման պարագայում «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը ընտրական օրենսգրքով նախատեսված երաշխիքներն են խախտվում եւ առաջանում են սահմանադրի կամքին տրամագծորեն հակառակ իրավիճակ: Հարկ է նշել, որ եթե Արման Բաբաջանյանը վայր դներ մանդատը, այն փոխանցվելու էլ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակի հաջորդ համարի թեկնածուին: Այսպիսով ԱԺ-ի 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր կարող են լինել միայն խմբակցությունները»,-ասված է ԼՀԿ դիմումում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հարց ուղղեց ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին, թե արդյոք ԿԸՀ-ն իրավունք ունի մանդատները բաշխելուց հետո նորից վերաբաշխել մանդատները: Խաժակյանը խոստովանեց, որ այդ հարցը գործող կարգավորումներով հստակեցված չէ. «Բայց կան որոշակի կարգավորումներ, որոնց համաձայն ԿԸՀ-ն խմբակցությունների ներսում որոշակի համամասնությունների պահպանման լիազորություն ունի, օրինակ, եթե սեռերի քվոտան խախտվում է խմբակցության ներսում, ապա ԿԸՀ-ն իրավունք ունի վերականգնելու այդ քվոտան: Հիմա մենք խոսում ենք խմբակցությունների միջեւ քվոտայի խախտման մասին, որ վերաբերյալ կարգավարումներ չկան»:

Մուկուչյանը նկատեց, որ եթե ԼՀԿ դիմումը բավարարվի, ապա ԱԺ-ի 132 մանդատների թիվը դառնալու է 133: Խաժակյանի խոսքով, կարելի է գնալ նաեւ Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու ճանապարհով գնալ:

ԿԸՀ նախագահբն ասաց, որ ԿԸՀ-ն իրավունք ունի լրացուցիչ մանդատ տրամադրել բացառապես թափուր մանդատի առկայության դեպքում. «Հիմա եթե չկա թափուր մանդատ, ԿԸՀ-ն ո՞ր մանդատը պետք է տա ձեզ»,-հարցրեց նա Խաժակյանին:

Մոկուչյանը եւս մեկ հարց ուղղեց. «Հայտնի՞ է ձեզ իրավական հիմք, որ այս իրավիճակում ԿԸՀ-ն ունի պարտավորություն կամ լիազորություն ինչ-որ ժամկետներում տրամադրելու մանդատ»: Խաժակյանն ասաց, որ քանի որ ուղիղ այդպիսի պարտավորությունը ամրագրված է օրենսդրությամբ ԿԸՀ-ի համար, ապա սա պետք է դդառնա նախադեպային գործընթաց»: Խաժակյանը ընդգծեց, որ ԿԸՀ-ն կարող է կայացնել որոշումը որը տառացիորեն չի բխում օրենքից, բայց տրամաբանության մեջ է:

Մոկուչյանը նաեւ այլ հարց տվեց, որ տեսականորեն չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո Արման Բաբաջանյանը որոշի վերադառնալ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն. «Բա էդ ժամանակ ի՞նչ ենք անելու, եթե հիմա մանդատը տանք ուրիշին, հետո հե՞տ ենք վերցնելու»:

Հայաստան ԿԸՀ Դավիթ Խաժակյան

Այլ հոդվածներ հեղինակից

Տիգրան Ավինյանի մասին հրապարակվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ. Մեդիա պաշտպան
Գիշերային ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում․ գիշերը հրավառություն կատարած անձ է հայտնաբերվել
Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմում է ներկայացրել 1000-րդ քաղաքացին
Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ
Նոր Արեշում կատարված երկու երիտասարդի դանակահարությունը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորված է
Միայն Լենա Նազարյանի՝ Տոկիոյի ավիատոմսի արժեքը բյուջեի վրա նստել է 1,2 մլն դրամ. Aravot.am
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում այսօր Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում
ՍԱՏՄ-ը մշտադիտարկումները չեն ընդհատվում ամբողջ հանրապետությունում
ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Երևանի վարչական շրջաններում
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Զորքերի ծառայության վերահսկողություն զորամասերում
Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Արդյունքների ամփոփում 2-րդ զորամիավորումում
21-ամյա բիզնեսմենը. ո՞վ է Սևանի ամենամեծ ափի՝ White Shorja-ի գրանցված սեփականատերը (լուսանկարներ)
Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ
Քաղաքական մաքսիմումը՝ «բաժանիր, որ տիրես» ներմուծվել է գիտակրթական ոլորտ. Վլադիմիր Մարտիրոսյան
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը
Հարուցվել է քրեական գործ` Ռուբինյանց փողոցում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ
ՃՏՊ Մովսես գյուղում․ կան տուժածներ
Մենք ձգտում ենք աջակցել մեր ժողովրդին եւ չքննադատել իշխանությանը. «Թովմասյան» հիմնադրամ
Արայիկ Հարությունյանը համաձայնվել է հանդիպել չընդունված դիմորդների և նրանց ծնողների հետ
Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարություն է տարածել
Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին խոսել դեռ վաղ է, քանի որ Հայաստանը դեռ դուրս չի եկել առաջինից. Հենրի Բակունց
ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ
Ավելին
Ավելին