f

Անկախ

ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լրացուցիչ մանդատ չի ստանա


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

Դիմումը մերժվեց 7 կողմ, 0 դեմ ձայնով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից: Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ 3 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը: Վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն 2019-ի սեպտեմբերին խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ինքը՝ Արման Բաբաջանյանը ԼՀԿ-ի դիմումը խոցելի է համարում. «Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են: Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»,-ասել է նա:

Հայաստան ԿԸՀ Լուսավոր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հա, մոռացել էի, Մաշտոցի պուրակում սրճարան եք կառուցում
Հուշարձան ճանաչվեց Հայաստանում առաջինը կառուցված մետաղյա կամուրջը
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում. Razm.infօ
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 15 անձ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են «Վեդի» եւ «Արարատ» ԲԿ-ներ՝ սննդային թունավորմամբ․ Shamshyan.com
Մինսկի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել
Սեւրի դասերը
Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել 11 ամերիկացիների  դեմ
Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից
Ֆիլիպինների առաջնորդը  պատրաստ է  անձամբ փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական  պատվաստանյութը
ՄԵՆՔ ՈՒ ՆՐԱՆՔ
Հոնդուրասի ափերի  մոտ 4,7  մագնիտուդով    երկրաշարժ  է  գրանցվել
ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի երկու հիմնական տարր  է  առանձնացրել
Կոմիտասի պողոտայում, ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայ
Ամերիկյան Բալթիմորում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Արտակարգ դեպք Երեւանում. 61-ամյա հայրն ու նրա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Զարմանալի ոչինչ չի եղել. բռնապետ Նիկոլը շնորհավորեց բռնապետ Բատկային
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել
Սփյուռքում ՀՀ իշխանությունների աշխատանքները տապալված են․ «Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ Ախալքալաքի դեպքերի մասին
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Անցնող շաբաթն աշխարհում
ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահը հրապարակել է 2016 թվականին կորցրած մեր դիրքերի թիվը
Ինչու՞ Նաիրի Հունանյանը դեռ ազատության մեջ չէ, չէ՛ որ նա էլ, իր կարծիքով,1999 թվականի հոկտեմբերի 27-ին իրացրեց «ապստամբելու իր իրավունքը
Նիկոլը շնորհավորեց Լուկաշենկոյին և ուրացավ ինքն իրեն
Տնտեսության ոլորտներից ամենածանր վիճակում շինարարությունն է:
Արևմտամետները վերացրին եվրոպական արժեքները Հայաստանում
Ավելին
Ավելին