f

Անկախ

«ՀՀ կառավարությունն ուղարկել է ՄԻԵԴ-ի հարցերի պատասխանները. որոշումն ակնկալվում է այս շաբաթ». Եղիշե Կիրակոսյան


Եվրոպական դատարանից դիմումատուները պահանջել էին կիրառել, այսպես կոչված, ժամանակավոր կամ միջանկյալ միջոց ՀՀ-ի նկատմամբ, որի հիման վրա Դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել է որոշակի հարցեր, որպեսզի ունենա բավարար չափով տեղեկատվություն և անհրաժեշտ նյութեր՝ որոշում կայացնելու համար: Եվ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, և որոշումը, կարծում եմ, ակնկալվում է այս շաբաթ: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, «Ազատության» եթերում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական  հանձնաժողովի նախագահ,  ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատասխանել ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների դիմումին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ից եկած հարցաշարին:

Վերջինիս խոսքով՝ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, որպես կանոն, սահմանափակվում է կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, երբ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի հետևանքներ, և նման անդառնալի հետևանքների կանխարգելման նպատակով էլ Դատարանը կարող է կիրառել միջանկյալ միջոց:

«Դատարանը կամ կարող է մերժել դիմումատուների խնդրանքը և չկայացնել որևէ որոշում, կամ կարող է կայացնել որոշում: Դատարանն ազատ է ձևակերպել միջոցի բովանդակությունը»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:

Հարցին, թե կա՞ արդյոք ՄԻԵԴ-ում պրակտիկա՝ կիրառել միջանկյալ միջոց ու պարտադրել Հայաստանի կառավարությանը կասեցնել սահմանադրական բարեփոխումները, վերջինս պատասխանեց, թե չի կարծում, որ իրադարձությունները նման կերպ կզարգանան, և չի կարծում, որ Դատարանը նման իրավասություններ ունի: Շեշտեց նաև, որ այդ միջոցի կիրառման համար բավարար հիմնավորումներ չկան:

Հայաստան ՄԻԵԴ

Այլ հոդվածներ հեղինակից

Այդ մարդիկ փողի համար չեն փողոց դուրս գալիս. Նախկին փոխնախարարը՝ հունվարի 28-ին կայանալիք հանրահավաքի մասին
Քայլառաստներն ամեն ինչ վարկաբեկեցին, ամեն ինչ ապականեցին ու հիմիկվա Հայաստանի հիմնական խնդիրն Իմաստի կորուստն է
ՏՄՊՊՀ. Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել
ԶՈՒ կազմավորման 29-ամյակի առթիվ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան
Գուգարքի ոստիկանները կանխեցին ապօրինի տախտակի գիշերային տեղափոխումը
Բայդենը խոստացել է Ռուսաստանի հետ քննարկել խնդրահարույց հարցերը
Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է
Դադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները
Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 18241 նոր դեպք
Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ
Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձեւով չեմ մասնակցելու այդ արտահերթ ընտրություններին. Վազգեն Մանուկյան
Կորոնավիրուսով  վարակվածների  իմունիտետը պաշտպանում է «բրիտանական» շտամից․ Պոպովա
Առաջին անգամ ՀՀ-ում իրականացվել է կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում․ նմուշներում չի հայտնաբերվել բրիտանական կամ հարավաֆրիկյան տարբերակները
Ես պատերազմի ժամանակ Արցախի գեներալներին ասում էի՝ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, ցավոք դա չեղավ. Վազգեն Մանուկյան
Ֆրանկֆուրտի երկաթուղային կայարանում անհայտ անձը  դանակով հարձակվել է մարդկանց վրա
Զինվորների վերականգնմամբ զբաղվող հայ բժիշկները հատուկ վերապատրաստում են անցնում
Նիկոլը սուտ է ասում, թե ինքը կանգնեցրեց պատերազմը, իրեն Ռուսաստանը պարտադրեց. Վազգեն Մանուկյան
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
Անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ 5,79 մլն դրամ կաշառք ստանալու համար. գործը դատարանում է
Ռուսաստանի հայերն ասել են, որ Նիկոլին փոխելու դեպքում իրենք մեծ ներդրումներ կարող են անել ՀՀ-ում. Վազգեն Մանուկյան
Հենց դուք եք մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով
Մեկնարկել են 2021-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
Անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել այս ապօրինի շինարարությունը․ Դավիթ Խաժակյան
Ավելին
Ավելին