Forbes ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է, որ փետրվարին հաղթահարել է կորոնավիրուսը։ Գրում է Gazeta.ru-ն։
Մասնավորապես, ռեփերը պատմել է, թե ինչ ախտանշաններ է ունեցել։
«Դող, ջերմություն, ես տաք լոգանք էի ընդունում, խորհուրդների հոլովակներ էի դիտում այն մասին, թե ինչպես հաղթահարեմ հիվանդությունը։ Ինչ-որ մեկն ինձ ասաց, որ Դրեյքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և ես պատասխանեցի, որ նա չի կարող ավելի հիվանդ լինել, քան ես», - ասել է Քանյեն։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։ Ընդհանուր առմամբ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը, իսկ մահացածներին 580 հազարը։