ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունն այլևս մտադիր չէ ֆինանսավորել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ չնայած մինչև կազմակերպությունից դուրս գալու պահը վճարումները կատարելու գրավոր կարգադրությանը։ Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է ճեպազրույցի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք ամեն ինչ ճիշտ կանենք։ Նախագահը հստակորեն հասկացնել է տվել, որ մենք մեզ վրա չենք վերցնի կազմակերպության ֆինանսավորումը, որը պատմականորեն ոչ կոմպիտենտ է եղել և չի կատարել իր գլխավոր գործառույթները», - ասել է Պոմպեոն։
Երեքշաբթի՝ հունիսի 7-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրեց Կոնգրեսին ԱՀԿ-ից երկրի դուրս գալու մասին։ Մինչև այդ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն խզում է կապերը ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունն հրաժարվել է պահանջվող բարեփոխումներն իրականացնել։ ԱՄՆ նախագահը նաև ԱՀԿ-ին մեղադրել էր կորոնավիրուսի համաճարակի մասշտաբները թաքցնելու մեջ։
Կազմակերպության կանոնների համաձայն, այն երկիրը, որը որոշել է լքել կազմակերպությունը, պարտավոր է ղեկավարությանը մեկ տարի առաջ տեղեկացնել այդ մասին և այդ ամբողջ ժամանակահատվածում վճարումները կատարել։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։